Եթե զգանք՝ վաղը հանրահավաք ենք անում ու վերջացնում ենք ադրբեջանաթուրքական կինոն, կանենք. Սամվել Կարապետյան
«Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը հետընտրական առաջին հանդիպումն է ունեցել հայաստանյան մի քանի լրատվամիջոցների խմբագիրների հետ։
Հանդիպման ընթացքում «168 ժամ» թերթի և 168.am կայքի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանը Սամվել Կարապետյանին դիմելով՝ նշեց․ «Ժողովուրդն ուզում է հստակեցումներ, ժամկետներ, պայքարի ձևեր ու էքսկուրսիաների, ՔՊ օրակարգը սպասարկելու բացառում»։
«Կոնկրետ ասում եմ՝ թե՛ ՔՊ օրակարգը, թե՛ իրեն աջակցողների օրակարգը մենք չենք սպասարկի,- ի պատասխան՝ արձագանքեց Սամվել Կարապետյանը՝ մանրամասնելով,- Մենք ունենք մեր ճանապարհը, գնալու ենք մեր ճանապարհով։ Դրա համար ես այսօր արեցի հայտարարություն՝ սկսում ենք քայլեր։ Կոնկրետ քայլեր են, որի արդյունքը, ես հուսով եմ, կլինի բարեհաջող։
Ինչ վերաբերում է հանրահավաքներին, մենք չպետք է ունենանք ինչ-որ իլյուզիաներ, մենք պետք է անենք ճիշտ քայլեր, բայց հանրահավաքները պետք է վերջանան արդյունքով։ Վաղը եթե մենք զգանք, որ հանրահավաք ենք անում և վերջացնում ենք այս ադրբեջանաթուրքական կինոն, ուրեմն կանենք, եթե զգանք, որ 1 ամիս է պահանջվելու դրա համար, ուրեմն կանենք 1 ամսից։
Ես վստահեցնում եմ՝ մենք ամեն օր պայքարելու ենք դրա համար․ ո՛չ մի ազդեցություն մեր վրա չի կարող լինել՝ թե՛ ներսից, թե՛ դրսից, որ մենք կանգնեցնենք այս պայքարը»։
Մանրամասները՝ տեսանյութում

