Ուկրաինայից թուրք տղամարդն արտաքսվել է հարևանուհուն ծեծելու համար

Օդեսայում արտառոց միջադեպ է եղել թուրք տղամարդու և ուկրաինուհու մասնակցությամբ։ 58-ամյա Յըլդըզ Ուղուրը, ով Օդեսայում ունի մշտական բնակության թույտվություն, վիճել է 68-ամյա ուկրաինացի կնոջ հետ ու վիճաբանությունն ավարտվել է ծեծկռտուքով։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Վիճաբանության պատճառը վերանորոգման հետևանքով առաջացած կեղտ ու փոշին է եղել։

Ըստ պնդումների՝ վեճը սկսվել է այն բանից հետո, երբ ռեստորանի շենքում բնակվող ուկրաինացի կինն անջատել է վարդակից վերանորոգում կատարող աշխատակիցների սարքավորումներն ու խոչընդոտել նրանց աշխատանքը։ Դրանից հետո նրանց միջև ծեծկռտուք է սկսվել ու Ուղուրը հարվածել է ուկրաինացի կնոջը, քաշել նրա մազերից ու փորձել գլուխը խփել պատին։

Միջադեպի տեսանյութը տարածվել է սոցցանցերորում ու վրդովմունք է առաջացրել Օդեսայում։ Դեպքից հետո Օդեսայի միգրացիոն ծառայությունը հայտնել է, որ չեղյալ է հայտարարվել Թուրքիայի քաղաքացու Ուկրաինայում մշտական ​​բնակության թույլտվությունը։ Նրան արտաքսել են երկրից, իսկ ռեստորանը՝ փակել։

Օդեսայի միգրացիոն վարչությունը շեշտել է, որ ոչ ոք իրավունք չունի խախտել Ուկրաինայի քաղաքացիների իրավունքներն ու անվտանգությունը ու հայտարարության մեջ նշվել է․

«Մենք կոչ ենք անում մեր տարածքում բնակվող Ուկրաինայի բոլոր քաղաքացիներին, օտարերկրացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց վարվել արժանապատվորեն, հարգել միմյանց և խստորեն պահպանել Ուկրաինայի օրենքները և մարդկային համակեցության համընդհանուր կանոնները»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930