«Ես այստեղ՝ Ստեփանակերտում եմ՝ որպես երգչուհի։ Սակայն որպես մարդկային էակ՝ ես ներկայացնում եմ Միացյալ ազգերի կազմակերպությունը… Առաջարկում եմ ձեզ իմ ձեռքն ու սիրտը»,-ասել է երգչուհին:
Տիեզերագնացներ Չարլզ Դյուկը և Շվեյցարիայի Լոզանի համալսարանի դոկտոր, պրոֆեսոր Կլոդ Նիկոլյեն, և Իսպանիայի Կանարյան կղզիներից մեր հայրենակից` դոկտոր, պրոֆեսոր, Եվրոպական աստղաֆիզիկական գիտական կենտրոնի աշխատակից Գարիկ Իսրաելյանը սեպտեմբերի 16-ին զեկուցումներով հանդես եկան Լեռնային Ղարաբաղում կազմակերպված «Մարդը և տիեզերքը» գիտական կոնֆերանսին, որը նվիրված էր լեգենդար տիեզերագնաց Նիլ Արմսթրոնգի հիշատակին: