Սառնարանի դռան հատվածում ձու պահելը կարող է վտանգավոր լինել

Սառնարանի դռան հատվածում ձու պահելը կարող է նպաստել դրանց ավելի արագ փչանալուն։ Այս մասին «Вечерняя Москва» թերթի հետ զրույցում հայտնել է բժիշկ-սննդաբան Ելենա Սոլոմատինան։

Մասնագետի խոսքով՝ սառնարանի դռան հատվածում ջերմաստիճանն ամենահաճախն է փոփոխվում, քանի որ այն պարբերաբար բացվում և փակվում է։ Ջերմաստիճանի նման տատանումները կարող են արագացնել ձվի և կաթնամթերքի փչացումը, ուստի խորհուրդ է տրվում դրանք պահել սառնարանի հիմնական դարակներում, որտեղ ջերմաստիճանն ավելի կայուն է։

Սննդաբանը նշել է նաև, որ ձվի պահպանման ժամկետը կախված է ոչ միայն պահման պայմաններից, այլև տեսակավորման ամսաթվից։ Բացի այդ, ձվերը գնելուց հետո լվանալը, թեև նվազեցնում է սալմոնելայով վարակվելու վտանգը, զգալիորեն կրճատում է դրանց պահպանման ժամկետը։

Մասնագետը խորհուրդ է տալիս սառնարանի դռան հատվածում չպահել նաև միս, աղացած միս, երշիկեղեն, փափուկ պանիրներ և թթվակաթնային մթերքներ։ Նրա խոսքով՝ սննդամթերքի պահպանման վրա ազդում են ոչ միայն դրանց տեղադրությունը, այլև սառնարանի ջերմաստիճանային կարգավորումները, սենյակի ջերմաստիճանը և այն, թե որքան հաճախ ու որքան երկար է բաց մնում սառնարանի դուռը։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930