«Պետք է կարողանանք ներկայացնել, թե ինչպիսի Հայաստան ենք մենք պատկերացնում: Սա է ճանապարհը, որ հաջորդ հանրային փողոցային պայքարում ունենանք հարյուր-հազարավոր աջակիցներ: Պետք է նաև ստեղծվի քննիչ հանձնաժողով՝ բոլոր ուժերի հավասարակշիռ ներկայացմամբ: Հասարակության մեծ մասը չգիտի, որ այսպիսի նախաձեռնություն կա»,- շեշտեց ԱԺ ընդդիմադիր պատգամավորը:
«Թշնամիներին պետք է իշխանությունից հեռացնել: Ցանկացած միջոցով, որովհետև իրենք որևէ միջոց չեն խնայում՝ հայ ժողովրդին վնաս տալու համար: Արցախյան 44-օրյա պատերազմը ձեզ փաստ, որ Նիկոլը խնդիր էր դրել հանձնել Արցախը, և դա շատ գեղեցիկ արեց»,- «Հայաստանի իրական օրակարգը» հանրային քննարկման ժամանակ ասաց Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը:
«Հայաստանի Հանրապետությունը ստեղծվել է «Պայքար, պայքար մինչև վերջ» և «Միացում» կարգախոսների ներքո: Նշանակում է՝ պայքար այնքան, մինչև Արցախը կմնա հայկական և ի վերջո կմիավորվի մայր Հայրենիքին»,- «Հայաստանի իրական օրակարգը» հանրային քննարկման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը:
Ակնհայտ է, որ այս երկու գործընթացները կարող են տեսականորեն համընթաց լինել, եթե հնարավոր լինի տեղավորել թուրք-ադրբեջանական ծրագրերը՝ տարածաշրջանում խաղաղության դարաշրջան բացելու գաղափարի մեջ: Ուստի, եթե Երևանը, որպես իր կողմից ձևակերպված գերնպատակ՝ ձգտում է այդպիսի խաղաղության, պարտավոր է չխոչընդոտել թուրքական ծրագրերին, և ըստ էության, նպաստելով դրանց իրականացմանը՝ սպասարկի թուրք-ադրբեջանական շահերը, ինչի ականատեսն էլ պատահական չէ, որ դառնում ենք այս օրերին:
Պետդեպի փոխխոսնակ Վեդանթ Պատելը լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել էր, որ այս շաբաթ Կովկասի հարցերով բանակցություններում ԱՄՆ պետքարտուղարի գլխավոր խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ֆիլիպ Ռիքերը կայցելի Հայաստան։
Առողջ ընդդիմադիր շարժումների հիմնական դերակատարը եղել է Հանրապետականը, սակայն փաստ է, որ այդ թվում՝ և մեր պայքարը բավարար չի եղել վերջնարդյունքի հասնելու համար։ Կարծում եմ՝ պայքարի որակը բավարար չէր հանրության հետ լավ չաշխատելու, լավ չբացատրելու պատճառով
Կառավարությունից արդեն հաստատել են, որ օգոստոսի 31-ին Բրյուսելում տեղի է ունենալու Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի միջնորդությամբ։ Թեպետ Կառավարությունը չի հստակեցրել, թե կոնկրետ ինչ օրակարգով են հանդիպելու երկու երկրների ղեկավարները, սակայն Ադրբեջանի նախագահի օգնական Հաջիևն օկուպացված Շուշիում օտարերկրյա դիվանագետների մասնակցությամբ միջոցառմանն ասել էր, որ հանդիպման գլխավոր օրակարգը «Խաղաղության պայմանագիրն է»։
Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևն օգոստոսի 27-ին Ադրբեջանի կողմից օկուպացված հայկական Շուշիում հայտարարել է, թե ադրբեջանցիների և ԼՂ-ում բնակվող հայերի՝ որպես մեկ երկրի քաղաքացիներ, խաղաղ գոյակցության հնարավորությունը հնարավոր է։
Հայաստանի հարևան թշնամի երկիրը հաճախ է քարտեզներում փոփոխություններ կատարում, որոնք անգամ հայտնվում են որոնողական համակարգում: Նման իրավիճակներից խուսափելու, կեղծիքը չեզոքացնելու համար որոշվել է քարտեզագրական կայք (ELMA.am) ստեղծել:
Օգոստոսի 1-ին Արցախի Հանրապետությունում սկսված լարվածության վերաբերյալ 168.am-ն օրերս հարց էր ուղղել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին, ակնկալելով, որ Հայաստանի նախագահն իր կարծիքը կարտահայտի Ադրբեջանի իրակացրած սադրիչ գործողությունների վերաբերյալ, հատկապես, որ այդ ամենի արդյունքում հայկական կողմն ունեցել էր 2 զոհ և 19 վիրավոր։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում Արթուր Խաչիկյանը ռուս խաղաղապահներին միջազգային խաղաղապահներով փոխարինելու կողմնակիցներին նաև հիշեցրեց պատմության դառը փորձը, երբ միջազգային խաղաղապահներ տեղակայված երկրներում իրականացվել են ցեղասպանություններ, օրինակ՝ Սոմալիում զոհ է դարձել 500 հազար, Ռուանդայում՝ 800 հազար, Բոսնիա և Հերցեգովինայում՝ 8 հազար, իսկ Դարֆուրում՝ 200 հազար մարդ։
«Սահմանային իրավիճակի մասին պաշտոնական տեղեկատվությամբ ենք իմանում, ոնց որ թե արծրունհովհաննիսյան չեն անում, և տալիս են հստակ տեղեկություններ: Լարվածություն կա, բայց հրադադարի ռեժիմը պահպանվում է»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն ադրբեջանագետ Գառնիկ Դավթյանն է:
Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների մի խումբ ծնողներ նախաձեռնել են համախմբել անհետ կորած և զոհված զինծառայողների ծնողներին, բոլոր նրանց, ովքեր իրենց նման պահանջում են պատասխանատվության ենթարկել մեղավորներին, որոնց անգործության, դավաճանության պատճառով զոհվեցին տղաները։
«Հիմա նույնն են անում, շարունակում են հանձնել։ Այս Կառավարությունը մինչև հիմա հանձնում է, որևէ բան հետ չի բերել, ուստի, քանի իրենք են իշխանություն, անհնար է խոսել հնարավորության մասին, թե երբևէ կարող ենք հետ բերել հանձնվող տարածքները, որովհետև նրանց համար կարևորը ոչ թե հայրենիքն է, այլ իրենց իշխանությունը պահելու հարցը»,- ասաց Կարեն Իգիթյանը։
«Ռուս խաղաղապահները թույլ չեն տալիս` մտնեմ Արցախ, մոտ մեկ ժամ է՝ սպասում ենք կամ թույլ տան, կամ հիմնավորեն` ինչու չեմ կարող Աղավնո, Բերձոր գնալ: Ասում են` մի քանի լրագրող կա, որ թույլ չեն տալիս, ինչու եմ այդ ցուցակում՝ պարզ չէ: Հուսամ` շփոթմունք է…»,- առավոտյան ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է լրագրող Անի Գևորգյանը:
44-օրյա պատերազմի ժամանակ Շուշիի գորգերի թանգարանից տարհանված և Հայաստան տեղափոխված գորգերի ցուցադրության և պահպանման վայրը որոշելու համար հիմա էլ Հանրային խորհուրդն է դիմել Կառավարությանը: Նախքան այդ բաց քննարկում էր կազմակերպվել, որին ներկա էին Շուշիի գորգերի թանգարանի հիմնադիր տնօրեն Վարդան Ասծատրյանը, ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչ և այլք։
«Այն, ինչ վերջին օրերին կատարվում է, արդեն վերջն է, գագաթնակետն է։ Եթե Լաչինի միջանցքը հանձնեն՝ մենք կմնանք շրջափակման մեջ։ Առաջարկվող նոր ճանապարհը էն չի, որ մեր ժողովուրդը կարողանա հանգիստ, անվտանգ, տարին 12 ամիս երթևեկել։ Դա չի կարող անվտանգ լինել, հայերի մեքենաները «կորելու» են ճանապարհից, գիշերը չես կարող անցնել․․․ Մեր ժողովուրդը մեղք է, արդեն թափառական ենք դարձել բոլորս»։
Ռեժիսորի կարծիքով՝ արդեն իսկ ակնհայտ է՝ ռուսական ազդեցությունը Հարավային Կովկասում վերացնելու նպատակով ամբողջ օրն Արևմուտքի քարոզով զբաղվողները գիտակցված տանում են հայերի բնաջնջման քաղաքականություն, ինչին միանում է նաև Փաշինյանը՝ խոսելով Արցախի պաշտպանության բանակի ապառազմականացման մասին։
44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների 50 ծնողներ շուրջ 2 տարի պահանջում են՝ պատերազմի աղետալի ելքի համար բոլոր մեղավորներին պատասխանատվության ենթարկել: Հիմա նրանք նոր նախաձեռնություն են սկսել՝ հանդիպումներ Հանրապետության բոլոր զոհված զինծառայողների ծնողների և հարազատների հետ։ Նպատակը մեկն է՝ համախմբել ծնողներին՝ պայքարին նոր և առավել ընդգրկուն թափ տալու համար։
«Ես հույս ունեի, որ մեր քաղաքական ուժերն ամիսներ առաջ կունենային այդ հեռատեսությունը, ողջախոհությունը՝ դուրս գալ դասական քաղաքական պայքարից, կուսակցական հայհոյախոսությունից և սթափ քայլեր կկատարեին պատերազմական այս իրավիճակում Հայաստանի քիչ թե շատ բնական ընթացքն ապահովելու համար, այս ինքնախցանը դուրս հանելու մեր միջից»:
«Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը հույս ունի, որ մինչև Արցախի անկախության Հռչակման տոնը, կվերականգնվի իր՝ Արցախ մուտքի իրավունքը:
Կառավարության այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Արցախի Հանրապետությունում այս պահին մարտեր չեն ընթանում, սակայն Արցախի իշխանությունների բնութագրմամբ՝ իրավիճակը շարունակում է լարված մնալ։
Այսօր՝ օգոստոսի 3-ին, ժամը 15:00-ի սահմաններում, շփման գծի հյուսիս-արևմտյան հատվածում ադրբեջանական ստորաբաժանումները կիրառել են հարվածային անօդաչու թռչող սարքեր, ինչի հետևանքով մահացու վիրավորում է ստացել ՊԲ մեկ զինծառայող: Եվս 8 զինծառայող ստացել են տարբեր աստիճանի վիրավորումներ: Հետագա զարգացումների վերաբերյալ կտեղեկացնենք հաջորդիվ:
Սեյրան Օհանյանի դիտարկմամբ՝ տարածաշրջանում անվտանգության միջավայրն այնքան փխրուն է, և սպառնալիքները Հայաստանի ու Արցախի վրա այնքան են շատանում ու ուժգնանում, որ ցանկացած ժամանակ, ցանկացած սադրանք կարող է վերածվել տարբեր մասշտաբի ռազմական գործողությունների։
«Հուսամ, այն ջանքերը, որոնք թափվեցին Կոսովոյի կողմից մինչև Սերբիայի հետ հնարավոր պատերազմի սկսումը՝ ուղղակի Արևմուտքի վախերի արտահայտությունն է, Արևմուտքը սկսել է վախենալ, այս պահին չունի այն վճռականությունը, ինչ ուներ նախկինում։ Հավանաբար, այս պահին սպասում են, թե Ուկրաինայում ու Թայվանում ինչպես կզարգանան դեպքերը»,- հավելեց Գագիկ Հարությունյանը։
Օգոստոսի 1-ին, ժամը 09:00-ից սկսած, Արցախի Հանրապետության հյուսիսային և հյուսիս-արևմտյան սահմանագոտու մի շարք հատվածներում ադրբեջանական ստորաբաժանումները դիմել են սադրանքի՝ կատարելով շփման գիծը հատելու փորձեր, որոնք կասեցվել են ՊԲ ստորաբաժանումների ուժերով:
Խնդրում ենք ձեռնպահ մնալ շփման գծում առկա իրադրության շուրջ իրականությանը չհամապատասխանող կամ չստուգված տեղեկություններ տարածելուց:
Երեկ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հարցազրույցում կրկնելով Նիկոլ Փաշինյանի ավելի վաղ արված հայտարարությունը՝ ասել էր, թե «կա գաղափար՝ ԼՂ հարցը տարանջատել Հայաստան-Ադրբեջան հարաբերություններից: Մենք հիմա ակտիվորեն պիտի քննարկենք այդ տարբերակը և որոշենք՝ ինչպես առաջ ընթանալ»:
Անցյալի դեմ անիմաստ «պայքարողները» չեն հասկանում, որ այդ կերպ խորացնում են ներազգային բարոյական ճգնաժամը և վտանգում են իրենց երեխաների ճակատագիրը: Ոչ անցյալի թերությունները պետք է արդարացնել, ոչ էլ ներկայի ողբերգությունը: Այսօր անհրաժեշտ է մտածել բացառապես ապագայի մասին: Մտածել ու գործել է պետք բացառապես միավորված` դուրս մղելով մեր մեջ եղած ատելությունը, պառակտումներն ու դրանց հեղինակներին: