Արամը քիչ առաջ Բաթումիում անցկացվող աշխարհի առաջնությանը հաղթել է թուրք մրցակցին՝ ներկայացնելով Հայաստանը
ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Հիշու՞մ եք մետրոյում Նիկոլի հիստերիան Արցախի հերոս հրամանատար Մերուժան Մոսիյանի դստեր եւ թոռնիկի դեմ։ Այդ օրը երեխան պետք է մասնակցեր շախմատի մրցաշարի, աշխարհի առաջնության ուղեգրի համար։
Նա իհարկե հաղթեց, բանի տեղ չդնելով նիկոլական լաչառությունը։
Ու հիմա ուշադիիիիր
Արամը քիչ առաջ Բաթումիում անցկացվող աշխարհի առաջնությանը հաղթել է թուրք մրցակցին, ներկայացնելով Հայաստանը։
Հիմա հարց. լաչառ Նիկոլ, թե՞ Հերոսի թոռ, արցախցի, հավասարակշիռ մանուկ Արամ Դանիելյան․․․»։


