Թրամփը հայտարարել է Իսրայելի ընտրություններում Նեթանյահուին հավանական աջակցության մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իսրայելական Kan News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ «շատ հավանական է» կաջակցի Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին առաջիկա ընտրություններում, սակայն ընդգծել է, որ իր դիրքորոշումը կախված կլինի թեկնածուների կազմից։

Միաժամանակ, Թրամփը նշել է, որ լավ հարաբերություններ է պահպանում Նեթանյահուի հետ, սակայն կարծում է, որ նա «պետք է ավելի ռացիոնալ լինի», և պատրաստակամություն է հայտնել անձնական հանդիպման համար։

Այս հայտարարությունների ֆոնին The Wall Street Journal-ը հրապարակել է երկու առաջնորդների միջև շփումների նոր մանրամասներ՝ պնդելով, որ նրանց հարաբերությունները դարձել են նվազ ընկերական, քան նախկինում, ներառյալ ՝ ամերիկա-իրանական փոխըմբռնման հուշագրի ստորագրումից հետո։

Պարբերականի աղբյուրների տվյալներով՝ հեռախոսազրույցներից մեկի ժամանակ Թրամփը կտրուկ քննադատել է Լիբանանում Իսրայելի գործողությունները՝ հարցնելով. «Ինչո՞ւ եք պայթեցնում շենքերը։ Դադարեցրե՛ք շենքեր պայթեցնելը»։ Նա միաժամանակ համաշխարհային տնտեսության համար հակամարտության հետևանքները համեմատել է 1930-ական թվականների Մեծ դեպրեսիայի հետ։

Հաղորդվում է, որ իրանական միջուկային ծրագրի քննարկումների ընթացքում կողմերը նույնպես փոխանակվել են կոշտ դիրքորոշումներով։ Նեթանյահուն, աղբյուրների տվյալներով, անվստահություն է հայտնել Թեհրանի նկատմամբ և կասկածի տակ դրել համաձայնագրերի կատարման վերահսկողության հնարավորությունը, մինչդեռ Թրամփը, որոշ տվյալներով, պնդել է զսպվածության և դիվանագիտական մոտեցման անհրաժեշտությունը։

The Wall Street Journal-ը նաև մեջբերում է աղբյուրներ, ըստ որոնց Թրամփն իր խորհրդականների հետ զրույցներում հայտարարել է Նեթանյահուի հետ փոխգործակցության բարդությունների մասին՝ նշելով, որ նա հաճախ պնդում է ավելի կոշտ ռազմական գործողությունների դիմելու մասին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930