Ես ԿԸՀ կողմից մերժելու հնարավորություն չեմ տեսնում.խնդիրը հաստատելն ու ֆորմալացնելն է. Արամ Օրբելյան
«Նախատեսվել է սահմանադրական կարգի դեմ հանցագործությունների շարքում նաև ներառել ևս երկու հանցակազմ՝ Արցախը որևէ այլ պետության կազմում ՀՀ անունից ճանաչելը, մյուսը՝ Հայոց ցեղասպանության ճանաչումից հրաժարվելը, և դրա դեմ ուղղված գործողությունները»,- ԿԸՀ շենքի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Արամ Օրբելյանը` անդրադառնալով «ՀայաՔվե» օրենսդրական նախաձեռնությանը:
Արամ Օրբելյանն ասաց, որ ԿԸՀ-ն կարող է մերժել բացառապես փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում ինչ-որ սխալների դեպքում:
«Այսօր տեղի ունեցավ փաստաթղթերի նախնական ուսումնասիրություն, առերևույթ խնդիր չեն տեսել: Այժմ մանրամասն ուսումնասիրություն պետք է արվի։ Ես ԿԸՀ կողմից մերժելու հնարավորություն չեմ տեսնում. խնդիրը հաստատելն ու ֆորմալացնելը, ֆորմալ որոշում տալն է»,- ասաց Արամ Օրբելյանը։
Փաստաբանը նշեց, որ օրենքն այս գործընթացի համար 10 օրացուցային օր է նախատեսում:
Մանրամասները՝ տեսանյութում