Գիտենք՝ իշխանությունն ինչ է անելու, բայց մենք էլ մանուկներ չենք. Աբրահամ Գասպարյան

ԿԸՀ դիմաց լրագրողների հետ զրույցում «Ջենեսիս Արմենիա» ուղեղային կենտրոն-հիմնադրամի ղեկավար Աբրահամ Գասպարյանը, անդրադառնալով «ՀայաՔվե» նախաձեռնությանը, շեշտեց.

«Ասել, որ գործող իշխանությունը ջանք է գործադրելու կամ  ջանասիրաբար է  մոտենալու այս նախաձեռնությանը,  կլինի մանկամտություն, բայց մենք էլ մանուկներ չենք. շատ լավ հասկանում ենք՝ այս  փաստաթղթերի տրցակում ինչ հիմնավորումներ ենք դրել և բերել ԿԸՀ, առաջնորդվում ենք բացառապես իրավական կարգերով»:

Նա նաև հավելեց՝ իրենք հավատում են այս պայքարին և պայքարի հաջողությանը:

Աբրահամ Գասպարյանի համոզմամբ՝ արտաքին ուժերը սովորաբար կոնսենսուսը կայացնում են՝ հաշվի առնելով երկրի ներսում տեղի ունեցող կոնսենսուսը:

Կարդացեք նաև

«Հիմա այդ կոնսենսուսը չկա։ Միջազգային այն դրությունը, որը ստեղծվել է կոնկրետ Ղարաբաղի պատկանելիության հարցի վերաբերյալ, կոնկրետ տարածաշրջանում կոմունիկացիոն կապերի բացման ուղղությամբ, այդ բոլորը, իհարկե, պետք է հաշվի առնել, ի գիտություն ընդունել, բայց և ուզում եմ բոլորին հիշեցնել, որ արտաքին լեգիտիմությունը ոչինչ է, եթե իշխանությունն ինքը երկրի ներսում չունի  լեգիտիմություն։

Մեր ժողովուրդը ոտքի կանգնելու է, վստահ եմ, և ոչ լեգիտիմ այս իշխանությանը հեռացնելով՝ ազգային օրակարգն է բերելու արտաքին քաղաքական օրակարգ»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս