Չկա «ադրբեջանցիների վերադարձի» օրակարգ, չի կարելի այդ տերմինները կիրառել մեր դաշտում․ Տաթևիկ Հայրապետյան

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը գրում է․

«Քանի որ ես շատ համառ եմ, ևս մեկ անգամ կարճ ու կոնկրետ գրեմ այս հարցի մասին՝

ԿԱ Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության դեմ առաջ մղվող «Արևմտյան Ադրբեջան» զավթողական հայեցակարգ, որը առաջ է տարվում 2022 թվականի դեկտեմբերի 24-ից ի վեր՝ Իլհամ Ալիևի ուղիղ հրահանգով։

ՉԿԱ «ադրբեջանցիների վերադարձի» օրակարգ, չի կարելի այդ տերմինները կիրառել մեր դաշտում, դա ադրբեջանական տերմինաբանությունն է, որը նպատակ ունի կոծկել մեր պետության դեմ առաջ մղվող շատ վտանգավոր զավթողական հայեցակարգը։

Ցանկացած խնդրի լուծումը գտնելու համար պետք է խնդիրը կոչել իր անունով։ Հորդորում եմ բոլորին մեր հանրային դաշտում կիրառել ճիշտ տերմինաբանություն, այլ ոչ թե ադրբեջանականը․․․»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930