ԱՄՆ Սենատի զինված ուժերի կոմիտեի նախագահը Իրանի հետ համաձայնագիրը «ռազմավարական մասշտաբի սխալ» է անվանել

ԱՄՆ Սենատի զինված ուժերի կոմիտեի նախագահ, հանրապետական ​​Ռոջեր Ուիքերը հինգշաբթի ներկայացված նոր հայտարարության մեջ լուրջ մտահոգություն է հայտնել և քննադատել Իրանի հետ համաձայնագիրը, հայտնում է CNN հեռուստաալիքը։

Ուիքերը հայտարարել է, որ մտավախություն ունի, որ համաձայնագիրը «փաստացիորեն հավասարեցնում է զրոյի «Էպիկական ցասում» գործողության ձեռքբերումներն այնպիսի եղանակով, որը լիովին հակասում է նախագահի նպատակներին»։

Նա միաժամանակ նշել է, որ Իրանի վերականգնման և տնտեսական զարգացման համար 300 միլիարդ դոլարի չափով հիմնադրամի ստեղծումը, թեև ԱՄՆ հարկատուները չեն ֆինանսավորում, «նախագահ Օբամայի օրոք 2015 թվականի համաձայնագրով Իրանին կատարված վճարումները չնչին է դարձնում ներկայիս պայմանների համեմատ»։

«Ես սխալ եմ համարում Իսրայելից պահանջելը՝ դադարեցնել գործողությունները «Հըզբոլլահի» դեմ, որն Իրանի աջակցությոնը վայելող ահաբեկչական կազմակերպություն է և շարունակում է հարձակվել Իսրայելի վրա հյուսիսային սահմանին»,- հայտարարել է սենատորը։

Ուիքերը նաև դեմ է արտահայտվել պատժամիջոցների մեղմացմանը և իրանական ակտիվների ապասառեցմանը՝ բանակցությունների ևս 60 օրվա Թեհրանի համաձայնության դիմաց։

«Ես նաև դեմ եմ Իրանի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցների չեղարկմանը կամ իրանական միջոցների ապասառեցմանը՝ ընդամենը ևս 60 օր բանակցություններ վարելու Իրանի համաձայնության դիմաց»,- հավելել է նա։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930