Այ էս փաստը մեր «լեգիտիմներին» պիտի որ ահագին անհագստացնի, իրենց էլ ոչ մեկ փշի-փշի չի անելու. Արթուր Դանիելյան

«Ադեկվատ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ֆրանսիայում տեղի ունեցող մեծ յոթնյակի գագաթնաժողովը նշանավորվեց ԱՄՆ-Իրան հրադադարի ստորագրմամբ: Հրադադար, որ Եվրոպացիներն անվանեցին գերազանց, մինչդեռ ամերիկյան գործիչները համարում են այն կապիտուլյացիոն: Էս համատեքստում շատ ուշագրավ էր Կանադայի վարչապետ Մայք Քարնիի հայտարարությունը: Ոչ վաղ անցյալում, ԱՄՆ 51 նահանգ դառնալու սպառնալիքներ տեսած մարդը, գնաց Եվրոպա, որ ասի՝ «Նոր աշխարհակարգը Եվրոպայում է կառուցվելու»: Ինչքան հասկանում եմ սա նշանակում է, որ Կանադան ընդունելու է ԵՄ` այդ միության անդամ դառնալու հրավերը, իսկ արանքում ընկած Գրենլանդիան` խոչընդոտ չի հանդիսանա:

Մինչդեռ Թուրքիան դեռ փորձում է դիմակայել Գերմանական այս «բլիցկրիգին»: Նրանք կարծում եմ գիտեն, որ ԵՄ մտնելուց չեն կարողանա խուսափել, բայց մուտքի առավել դյուրին պայմաններ ստանալու համար խաղեր են տալիս: Թուրքիայի ԱԳՆ-ն մեկնում է Մոսկվա, այնտեղից փորձում է վերակենդանացնել 3+3 ֆորմատը, մի տեսակ հաշվի չնստելով այն փաստի հետ, որ էդ 3-ից Իրանն այլևս էն հին Իրանը չէ…
Այս իրադարձությունների հաջորդ օրը Իսրայելի ԱԳՆ-ն հայտարարեց, որ խզում է հարաբերությունները ԵՄ արտաքին գործերի հանձակատարի հետ: Իսկ այ էս փաստը մեր «լեգիտիմներին» պիտի որ ահագին անհագստացնի, իրենց էլ ոչ մեկ փշի-փշի չի անելու»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930