Չի կարող իշխանությունը հանրաքվեն օգտագործել Արցախը հանձնելու համար. դա բացառում եմ. Ավետիք Չալաբյան

«ՀայաՔվեի» նախաձեռնող խումբն այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրեց դիմում` նախաձեռնելով օրենսդրական նախագծի ներկայացում Ազգային ժողովին։

ԿԸՀ-ի մոտ լրագրողների հետ զրույցում նախաձեռնության հիմնադիր-անդամ Ավետիք Չալաբյանը նշեց, որ ըստ օրենքի` 10-օրյա ժամկետում ԿԸՀ-ն պետք է որոշում կայացնի, իսկ ԿԸՀ–ի դրական պատասխանից հետո կմեկնարկի ստորագրահավաքի գործընթացը։

«ՀայաՔվեն» առաջարկում է քրեականացնել Հայաստանի Հանրապետության անունից Արցախն այլ պետության մաս ճանաչող ցանկացած գործողություն:

«Հանրաքվեի մասին օրենքը նախատեսում է՝ ստորագրահավաքը կարող է տեղի ունենալ համայնքապետարանների, թաղապետարանների, մարզպետարանների, նախկին գյուղապետարանների (որոնք այժմ վարչական ղեկավարների նստավայրեր են) և նոտարական գրասենյակների տարածքներում։ Ինչպես նաև՝ եթե ստրագրողներն ունեն անհատական էլեկտրոնային ստորագրություն, կարող են նաև այդկերպ մասնակցել»,- հավելեց Ավետիք Չալաբյանը՝ նկատելով, որ ԿԸՀ բացասական պատասխանի դեպքում կդիմեն վարչական դատարան:

Կարդացեք նաև

Նա հավելեց, որ Արցախից բավականին դրական արձագանքներ են ստացել նախաձեռնության առիթով։

Ըստ օրենքի` ստորագրահավաքի համար 60-օրյա ժամկետ է նախատեսված, հույս ունեն, որ 10-20 օրում կհավաքեն ստորագրությունների անհրաժեշտ քանակը։ Դրանից հետո կդիմեն ԿԸՀ, որտեղ կհաստատվի ստորագրությունների վավերականությունը, հետո կդիմեն արդեն Ազգային ժողով։

Նախաձեռնության անդամների ներկայացրած դիմումն ու ամբողջական փաթեթն ընդունեց ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը։

Տեսանյութեր

Լրահոս