Հիմնադրամին ուղղված ցանկացած դիմում անպատասխան չի մնում և լուծում է ստանում, եթե, իհարկե, այդ դիմումը համապատասխանում է մեր չափորոշիչներին: Դեռևս չի եղել մարդ, որ մերժվի, բոլորն էլ ստացել են օգնություն: Մենք շարունակելու ենք մեր աշխատանքը՝ հնարավորինս օգնելով հայաստանյան մեր գիտնականներին:
Հայաստանյան լրատվական մի շարք կայքէջեր երեկվանից DDoS հարձակման են ենթարկվում: Այդ թվում՝ News.am, tert.am, lragir.am, panorama.am, panarmenian.net: Վաղ առավոտյան հարձակման էր ենթարկվել նաև մեր` 168.am լրատվական կայքը: Հարձակման ենթարկված կայքերի թիվը շատ ավելին է, դեռևս դժվար է կոնկրետ թիվ նշել:
Գիտակրթական հաստատությունը, ինչ-որ հիմնադրամ կամ պետությունը մասնագիտական համապատասխան կրթությամբ, գիտական կոչումով և միջազգային չափանիշներին համապատասխան ցեղասպանություններ ուսումնասիրող մասնագետ պատրաստելու համար պետք է ծախսի 400.000 ԱՄՆ դոլար:
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան(ԳԱԱ) հայտարարել է, որ կասեցնում է իր փոխհարաբերությունները Հունգարիայի Գիտությունների ակադեմիայի հետ:
Ըստ ՀՀ ԳԱԱ գիտության զարգացման հիմնադրամի տնօրենի՝ շինության համար մեկնարկային գումարները կներդնի հիմնադրամը, իսկ այնուհետև մարդիկ, ովքեր ցանկություն կունենան այդ բնակարանները ստանալու, իրենք ևս ֆինանսական մասնակցություն կունենան:
AntiSec հաքերական խումբը հայտարարել է, որ իրեն հաջողվել է ԱՄՆ հետաքրրությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) գործակալի մոտից գողանալ 12 մլն Apple սարքավորումներ օգտագործողների տվյալներ:
Եվրոպայում ընկերությունը իր սմարթֆոնները կվաճառի ուղղակի վաճառքով, այնպես էլ օպերատորների հետ համագործակցության միջոցով:
Նախատեսվում է, որ սկզբնական շրջանում պետության ֆինանսավորումը գերակշռելու է, իսկ արդեն չորս տարի անց գրասենյակը պետք է դառնա ինքնաֆինանսավորվող:
Սթենֆորդի համալսարանը համարվում է Սիլիկոնյան հովտի սիրտը, որտեղ համաժողով անցկացնելը արդեն իսկ պատվաբեր է:
Վերոնշյալ հաշվետվության հրապարակումից հետո Samsung ընկերությունը սեփական նախաձեռնությամբ ստուգումներ է սկսել Չինաստանում գործող իր HEG Electronics գործարանում, սակայն մանկական աշխատանքի շահագործման դեպքեր չեն հայտնաբերվել:
Համացանցում հայտնվել են նոր iPad mini-ի լուսանկարները: Դրանք հնարավորություն են տալիս կարծիք կազմել ապագա սարքավորման վերաբերյալ, որը կթողարկվի 2012թ-ի աշնանը: Նոր սարքի լուսանկարները հրապարակել են միանգամից երկու աղբյուրներ՝ ասիական TaoBao ինտերնետ- խանութը եւ գերմանական Giga.de ինտերնետային կայքը: Այս մասին գրում է Cnews-ը: TaoBao ինտերնետ- խանութի կողմից հրապարակված լուսանկարները հաստատում են օգոստոսի կեսերին համացանցում հայտնված այն […]
Մրցույթի կիսաեզրափակիչ անցած 50 ֆիլմերը տեղադրվել էին YouTube-ի հատուկ Your Film Festival ալիքում, որտեղ YouTube-ի օգտատերերը կարող էին քվեարկել ֆիլմերի օգտին: Արդյունքում 10 եզրափակիչ անցածներից հաղթող է ճանաչվել իսպանացի ռեժիսոր Դևիդ Վիկտորի ստեղծած «Մեղք» ֆիլմը, որը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան կասեցնում է իր փոխհարաբերությունները Հունգարիայի Գիտությունների ակադեմիայի հետ: Այս մասին ասված է ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական կենտրոնի տարածած հաղորդագրությունում:
Բաց WebOS-ի բետա տարբերակը հնարավորություն կտա նոր գործառույթներ մշակել այլ ծրագրային տեխնոլոգիաների հետ համատեղ:
E Ink Corporation ընկերությունը Բեռլինում IFA տեխնոլոգիական ցուցահանդեսի ժամանակ ցուցադրել է երկու էկրանով սմարթֆոնի նախատիպ. գրում է Lenta.ru-ն՝ հղում կատարելով Stuff հրատարակությանը:
Մինչ օրս Հայաստանում բացակայում է ԴՆԹ-ի հաջորդականության ուսումնասիրության համար նախատեսված հիմնական սարքավորումը՝ ԴՆԹ-սեկվենատորը: Պատճառն այն է, որ սեկվենատորը և հարակից պարագաները չափազանց թանկ են, և անհնար է դրանք ձեռք բերել՝ առանց պետական աջակցության ծրագրի:
Ավելի վաղ Apple ընկերությունը կրկին հայցով դիմել է դատարան` այս անգամ պահանջելով արգելել ԱՄՆ-ում Samsung-ի 8 սմարթֆոնների վաճառքը: Այս մասին հայտնում է Bloomberg-ը: Ըստ աղբյուրի՝ դատարանն այս հայցը կարող է քննել սեպտեմբերի 20-ին:
Հայ հաքերները անպատասխան չեն թողել երեկադրբեջանական իշխանությունների կողմից Գուրգեն Մարգարյանին դաժանաբար սպանած ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի ազատ արձակումը: Armenian Cyber Army հաքերային խումբը կոտրել է ադրբեջանական econews.az կայքը, իսկ կոտրված կայքում թողել` «Գուրգեն Մարգարյանը միշտ մեզ հետ է» գրությունը՝ խոստանալով այդքանով չբավարարվել: Դրան այնուհետև հաջորդել է տեղեկություն այն մասին, որ ադրբեջանական AsSert հաքերային խմբավորման կողմից որպես պատասխան հարված կոտրվել է Երևանի քաղաքապետարանի ինտերնետային կայքը:
Ավանեսովին ճանաչում է ողջ աշխարհը, իսկ Bredolab բոթնեթն աշխարհի ամենամեծ բոթնեթներից է, և հայտնի է մի շարք հարձակումներով բանկային և այլ համակարգերի վրա։ Բացի դրանից, ակտիվ օգտագործվել է սպամ տարածելու համար:
Պեկինում իր աշխատանքն ավարտեց աստղագիտական աշխարհի խոշորագույն իրադարձությունը` Միջազգային աստղագիտական միության (ՄԱՄ, IAU) XXVIII գլխավոր ասամբլեան (համագումարը): Նման համագումարներ անցկացվում են 3 տարին մեկ անգամ` սկսած 1922թ.: Համագումարին, որը տևեց երկու աշխատանքային շաբաթ` օգոստոսի 20-31, ներկա էին մոտ 3000 աստղագետներ և հարակից մասնագետներ, բազմաթիվ կազմակերպությունների ներկայացուցիչներ և լրագրողներ շուրջ 70 երկրներից: Խիստ հագեցած էր գիտական ծրագիրը. զուգահեռաբար տեղի ունեցան 8 ՄԱՄ գիտաժողով (IAU Symposia թիվ 288-295), 18 հատուկ նստաշրջան (Special Session), 7 համատեղ քննարկում (Joint Discussion), հրավիրված և պլենար զեկուցումներ, ինչպես նաև մի շարք վարչական նիստեր, մրցանակների հանձնում, խորհրդակցություններ, քննարկումներ և այլն:
«Մանկական ռեժիմ»-ի ակտիվացված դեպքում երեխաները կկարողանան տեսնել միայն այն ծրագրեը, երգերն եւ տեսագրությունները, որը նրանց թույլատրել են ծնողները, քանի որ ռեժիմը կարգավորելու են ծնողները:
Ըստ աղբյուրի՝ երկու ընկերությունների ղեկավարների բանակցությունների արդյունքում փաստացի պայմանավորվածություն ձեռք չի բերվել, սակայն նրանք պայմանավորվել են քննարկել պատենտների հարցը: Apple-ն առայժմ Google-ի հետ դատական վեճ չունի:
Նշենք, որ Բլոգի միջազգային օրն սկսել են նշել 2005 թվականից։ Օրն ընտրվել է՝ հաշվի առնելով «31.08»-ի նմանությունը BLOG բառին։
Հիշեցնենք, որ օգոստոսի 24-ին Հարավային Կորեայի դատարանը, քննելով Apple-ի և Samsung-ի միմյանց դեմ հայցերը, վճռել էր, որ երկու ընկերությունները կրկնօրինակել են միմյանց արտադրատեսակները, ու այդպիսով՝ երկու ընկերությունների որոշ արտադրատեսակների վաճառքը արգելող որոշում էր կայացրել:
««Երկնագույն լուսին» արտահայտությունը իրականում բավական լայն տարածում է գտել տարբեր լրատվամիջոցներով, սակայն դա կապված է ոչ թե լուսնի գույնի փոփոխության հետ, այլ իրականում նման կերպ են անվանում երեւույթը, երբ միեւնույն օրացուցային ամսում 2 անգամ է լիալուսին լինում»,-ասաց Բյուրականի աստղադիտարանի տնօրենը:
Պեկինում շարունակվող Միջազգային աստղագիտական միության (ՄԱՄ) XXVIII գլխավոր ասամբլեայում օգոստոսի 30-ին տեղի ունեցան ղեկավար մարմինների ընտրություններ: Ըստ ավանդույթի, ՄԱՄ-ում իր ժամկետից 3 տարի առաջ ընտրվում է այսպես կոչված “ընտրված նախագահ” (President-Elect), իսկ հաջորդ ժամկետի համար ընտրված գլխավոր քարտուղարը մինչ այդ 3 տարի ծառայում է որպես գլխավոր քարտուղարի օգնական: Համաձայն այդ կարգի, այսօրվանից իրենց պարտականությունները ստանձնեցին դեռևս 2009թ. Ռիո դե Ժանեյրոյում ընտրված նախագահը` Նորիո Կայֆուն (Ճապոնիա), և գլխավոր քարտուղարը` Թիերի Մոնմերլը (Ֆրանսիա):
Նշենք, որ Windows Phone 8 բջջային օպերացիոն համակարգը ներկայացվել էր դեռեւս հունիսին, սակայն մինչ օգոստոսի վերջ պլատֆորմով ոչ մի սարք չէր թողարկվել:
Կարծում եմ, այժմ մենք ապրում ենք շատ հատուկ ժամանակաշրջանում:
Արմսթրոնգը մերժում էր բոլոր հրավերները, որովհետև ինքը չէր սիրում, երբ իրեն ինչ-որ միջոցառումների մասնակցելու հրավերներ էին ուղարկում միլիոնատերերը կամ քաղաքական գործիչները: Արմսթրոնգը նրանց հետ երբեք չէր սիրում գործ ունենալ: Բոլոր քաղաքական հրավերները մերժում էր և այդ իսկ պատճառով՝ նա ընդհանրապես հայտնի էր որպես չափազանց փակ մարդ, ոչ մի տեղ չէր գնում ու զեկուցումներով հանդես չէր գալիս:
Samsung ընկերության ղեկավարը լրատվամիջոցներին հայտնել է, որ իր ընկերությունը չի վախենում նրանցից, ովքեր փորձում են «կեղտոտ խաղեր» խաղալ, եւ եթե ուզում է կեղտոտ խաղալ, նրանք էլ գիտեն, թե ինչպես պետք է դա անել: «Դուք կարող եք ծախսել այդ մետաղադրամները որտեղ ցանկանում եք, դա իմ խնդիրը չէ, ես արդեն վճարել եմ եւ այդպիսով կատարել օրենքի պահանջը»,-ասել է նա: