Սամսոն Ավետյանը՝ «Հայաստանում Հարվարդի շրջանավարտների ակումբի» նախագահ
«Հայաստանում Հարվարդի շրջանավարտների ակումբը» 2013թ. հունվարի 11-ին Ակումբի նախագահ է ընտրել Սամսոն Ավետյանին և գանձապահ՝ Էսթեր Դեմիրճյանին: Սամսոն Ավետյանը կստանձնի 2012թ. նախագահ Վարուժան Ավետիքյանի պարտականությունները:
«Հայաստանում Հարվարդի շրջանավարտների ակումբի» նպատակն է բարձրագույն մասնագիտական կրթության և Հայաստանում դինամիկ քաղաքացիական հասարակության զարգացման խրախուսումը:
Ակումբը Հարվարդի համալսարան ընդունված հայազգի ուսանողների համար սահմանել է կրթաթոշակ և ակտիվ մասնակցություն ունեցել տարբեր թեմաներով սեմինարների և դասախոսությունների ժամանակ:
Սամսոն Ավետյանը Հարվարդի բիզնես դպրոցի շրջանավարտ է, իսկ Էսթեր Դեմիրճյանն ավարտել է Հարվարդի արվեստների և գիտությունների մասնագիտական դպրոցը:
Հայաստանում Հարվարդի Շրջանավարտների Ակումբը հիմնվել է 2006թ.-ին:
Ակումբի նախագահ, 2013թ.
Սամսոն Ավետյան