Աշխարհի 10 ամենաթանկ զինատեսակները (լուսանկարներ)
24/7 Wall St.կայքը, հիմնվելով ԱՄՆ պաշտպանության նախարարության տվյալների հիման վրա, կազմել է աշխարհի 10 ամենաթանկ զինատեսակների ցանկը։ Հաշվի է առնվել ոչ թե պարզապես զինատեսակի մեկ միավորի գինը, այլ նաև նախագծման և հետազոտությունների վրա կատարված ծախսերը։
10. P-8A «Պոսեյդոն»
Պարեկային ինքնաթիռ։ Ընդհանուր արժեքը՝ 33 միլիարդ դոլար։ Նախագծումը՝ 8.2 միլիարդ դոլար։ Մեկ միավորի գինը՝ 206.5 միլիոն դոլար։
Բոյինգ P-8A-ի հիմնական գործառույթը օդային տարածքների պարեկությունն է և սուզանավերի հայտնաբերումն ու ոչնաչացումը։
9. CVN-78 Class
Ավիակիր։. Ընդհանուրարժեքը՝ 34 միլիարդդոլար։Նախագծումը՝ 4.6 միլիարդդոլար։Մեկմիավորիգինը՝ 9.78 միլիարդդոլար։
CVN-78-ը նոր սերնդի առաջին ավիակիրն է։ Երկարությունը հավասար է երեք ֆուտբոլային դաշտի երկարությանը։ Կարող է տեղավորել 75 ինքնաթիռ։
8. MRAP
Զրահամեքենա։ Ընդհանուր արժեքը՝ 41.6 միլիարդ դոլար։ Նախագծումը՝ 0.7 միլիարդ դոլար։ Մեկ միավորի գինը՝ 1.6 միլիոն դոլար։
Մեքենայի գլխավոր առավելությունն այն է, որ այն պաշտպանված է ճանապարհային ականներից։
7. TridentII
Բալիստիկ հրթիռ: Ընդհանուր արժեքը՝ 53.2 միլիարդ դոլար։Նախագծումը՝ 16.8 միլիարդ դոլար։ Մեկ միավորիգինը՝ 65.7 միլիոն դոլար։
Մեկ հրթիռը կշռում է մոտ 80 տոննա։ Թռիչքի հեռավորությունը՝ 7300կմ։
6. V-22 Osprey
Տրանսպորտային կոնվերտոպլան։ Ընդհանուր արժեքը՝ 57.8 միլիարդ դոլար։ Նախագծումը՝ 13.6 միլիարդ դոլար։ Մեկ միավորի գինը՝ 95.2 միլիոն դոլար։
V-22 Osprey ինքնաթիռը կարող է իրականացնել նաև ուղղահայաց թռիչք և վայրէջք։ Մեկ լիցքավորմամբ կարող է անցնել 722կմ՝ 400 կմ/ժ արագությամբ։
5. F/A-18E/F Super Hornet
Կործանիչ։ Ընդհանուր արժեքը՝ 57.8 միլիարդ դոլար։ Նախագծումը՝ 7.3 միլիարդ դոլար։ Մեկ միավորի գինը՝ 90.8 միլիոն դոլար։
F/A 18 Hornet-ի կատարելագործված տարբերակն է։ Ունի 11 հրթիռային կայան։
4. F-22 Raptor
Բազմաֆունկցիոնալ ստելս կործանիչ։ Ընդհանուր արժեքը՝ 79.2 միլիարդ դոլար։ Նախագծումը՝ 40.5 միլիարդ դոլար։ Մեկ միավորի գինը՝ 211.6 միլիոն դոլար։
Զինված է AIM-9 Sidewinder տիպի երկու հրթիռներով, երկինք-երկինք տիպի 6 հրթիռներով և ռումբերով։
3. Վիրջինիա
Ատոմային սուզանավ։ Ընդհանուր արժեքը՝ 83.7 միլիարդ դոլար։ Նախագծումը՝ 7.2 միլիարդ դոլար։ Մեկ միավորի գինը՝ 2.55 միլիարդ դոլար։
Սուզանավի երկարությունը 115 մետր է, ծավալը՝ 7800 տոննա։ Սուզանավի վրա տեղադրված են 38 տեսակի զինատեսակներ։
2. DDG 51
Հածանավ։ Ընդհանուր արժեքը՝ 101.8 միլիարդ դոլար։ Նախագծումը՝ 5.1 միլիարդ դոլար։ Մեկ միավորի գինը՝ 1.29 միլիարդ դոլար։
Օգտագործվում է 1991 թվականից։ Երկարությունը 152 մետր է։ Անձնակազմը բաղկացած է 350 հոգուց։
1. F-35 Lightning
Բազմաֆունկցիոնալ կործանիչ։ Ընդհանուր արժեքը՝ 326.5 միլիարդ դոլար։ Նախագծումը՝ 58.4 միլիարդ դոլար։ Մեկ միավորի գինը՝ 109.5 միլիարդ դոլար։
Դեռևս նախագծման փուլում գտնվող F-35 Lightning բազմաֆունկցիոնալ կործանիչում համադրված են ժամանակակից ստելս տեխնոլոգիաներն ու սենսորային համակարգերը, ինչպես նաև՝ գերձայնային արագությունը։ Ռազմական նախագծողները ցանկանում են ստանալ համեմատաբար ոչ թանկ ինքնաթիռ, որը միաժամանակ կիրականացնի մի քանի գործառույթ՝ երկինք-երկիր, երկինք-երկինք և հետախուզություն։