Երկիրը չի՞ պտտվում Արեգակի շուրջ (տեսանյութ)

YouTube-ում արդեն մեկ միլիոնից ավելի դիտում է հավաքել մի տեսանյութ, որը կասկածի տակ է առնում Արեգակնային համակարգի մասին մեր պատկերացումները։

Տեսանյութի հեղինակը պնդում է, որ Արեգակը պտտվում է համաստեղության կենտրոնի շուրջ։ Իսկ Արեգակնային համակարգի մոլորակները, այդ թվում՝ Երկիրը, «ուղեկցում են» նրան։ Ընդ որում, պտտվում են ոչ թե շրջանաձև, այլ պարուրաձև։

Ըստ տեսանյութի հեղինակի, դա շատ կարևոր տարբերություն է, քանի որ պարուրաձև շարժումն ավելի բարդ է, քան պարզապես շրջանը։ Ըստ այդ տեսության՝ 365 օր հետո Երկիրը (և նրա վրա գտնվող ամեն ինչ) ոչ թե վերադառնում է նույն կետը, այլ հայտնվում է լրիվ այլ տեղում՝ այլ չափողականության մեջ։ Հեղինակը պնդում է, որ պարուրաձև շարժումը հնարավոր է անտեսանելի էներգիայի շնորհիվ։

Տեսանյութեր

Լրահոս