2012 թվականին վաճառվել են ռեկորդային քանակությամբ բջջային հեռախոսներ
CyberSecurity.ru-ի փոխանցմամբ՝ Strategy Analytics վերլուծական ընկերությունը հաշվարկել է, որ նախորդ տարի վաճառվել է 1 միլիարդ 740 միլիոն բջջային հեռախոս, ինչը 1.8 տոկոսվ ավելին է՝ համեմատած 2011 թվականին: Դա բացարձակ ռեկորդային ցուցանիշ է:
Վերլուծաբանները վստահ են, որ այդ աճը պայմանավորված է այնպիսի սմարթֆոնների պահանջարկի մեծացմամբ, ինչպիսիք են Apple iPhone 5-ը, Samsung Galaxy S III-ը կամ Galaxy Note-ը: Նշվում է, որ բջջային հեռախոսների վաճառքի զգալի աճ է գրանցվել 2012 թվականի վերջին:
Նույն Strategy Analytics-ի տվյալներով նախորդ տարվա չորրորդ եռամսյակում վաճառվել է 501.1 միլիոն հեռախոս և սմարթֆոն: Առաջին եռամսյակի ցուցանիշը կազմել է 413.8 միլիոն, երկրորդ եռամսյակինը՝ 405.6 միլիոն, երրորդ եռամսյակի ցուցանիշը՝ 424.3 միլիոն:
Վերլուծաբաններն ակնկալում են, որ 2013 թվականին կապի միջոցների վաճառքը կազմելու է մոտ 1.83 միլիարդ, ինչը 5 տոկոսով ավելին է 2012 թվականի համեմատ: 2014 թվականին էլ դա կազմելու է 1.89 միլիարդ դոլար: