Մարտական դելֆիններն ընդդեմ մարտական լողորդների ու փոքր սուզանավերի

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սևաստոպոլում գտնվող Ուկրաինայի պետական օվկիանարիումի աշխատակիցները նոր մեթոդ են մշակել երկրի ռազմածովային ուժերի շահերի համար մարտական դելֆինների օգտագործման համար: Խոսքը գնում է ջրի տակ ռազմական առարկաների որոնման մասին: Այս մասին հայտնել է Սևաստոպոլի ուժային կառույցներում եղած աղբյուրը:

Ավելի վաղ նույն աղբյուրը հայտնել էր, որ վերսկսվել են ուկրաինական ռազմանավերը հակադիվերսիոն գործունեությունից պաշտպանելու նպատակով խորհրդային մեթոդիկայով սևծովյան մարտական դելֆինների վարժանքները: Ներկայումս Սևաստոպոլում պատրաստում են 10 դելֆինների՝ ուկրաինական նավատորմի հատուկ առաջադրանքների իրագործման համար:

Այժմ մշակվել է նոր սարքավորում, որը դեռ պատրաստ չէ, առկա է միայն գծագրերում և չի անցել գործնական փորձարկումներ: Գիտնականները հուսով են, որ կարող են այդ հարցում ստանալ Ուկրաինայի պաշտպանության նոր նախարար Պավել Լեբեդևի ֆինանսավորմանը: Մարտական դելֆինների վրա տեղակայվելու են նոր ակտիվ հաղորդիչ սարքեր, որոնք հետևելու են ջրի տակ դելֆինների շարժմանն ու նրան կփոխանցեն հրամաններ: Աղբյուը չի բացառել, որ մարտական դելֆինները կարող են օգտագործվել նաև այլ նպատակով, ասենք մարտական լողորդների և փոքր սուզանավերի դեմ:

Տեսանյութեր

Լրահոս