Բաժիններ՝

Wikimedia հիմնադրամի ծրագրերին միացել է նաև ճանապորհորդների համար նախատեսված կայք

Ոչ կոմերցիոն Wikimedia հիմնադրամի նոր նախագիծը, որն աջակցում էWikipedia օնլայն ազատ հանրագիտարանի աշխատանքներին, դարձել է Wikivoyage ճանապարհորդների նախագիծը, որտեղ տեղ է գտել տեղեկատվություն աշխարհի երկրների և քաղաքների քարտեզը, ճանապարհորդների համար նախատեսված ուղեցույցներ և այլ նյութեր:

Wikivoyage-ը հասանելի է 10 լեզուներով: Ինչպես հայտնել է Wikipedia-ի հիմնադիր Ջիմ Ուելսը, սա կարևորագույն քայլ է ազատ հանրագիտարանի զարգացման համար: Տվյալ նախագիծը թողարկվել էր 2006թ.-ին գերմանացի և իտալացիների կողմից համատեղ:

Ինչպես այդ, այնպես էլ Wikipedia նախագծի հիմքում ընկած է համատեղ հոդվածների խմբագրման տեխնոլոգիան՝ wiki-ին: Իսկ դա նշանակում է, որ ընթերցողները կարող են համատեղ խմբագրել կամ ավելացնել նոր նյութ: Միևնույն ժամանակ, Wikivoyage ճանապարհորդների նախագծի կանոնները մի փոքր տարբերվում են Wikipedia-ից: Օրինակ՝ ճանապարհորդային ուղեցույցներում արգելվում է հղում կատարել Wikipedia_ի հոդվածներին:  Այսինքն՝ հոդվածում  հղում պետք է լինի ընդամենը Wikipedia-ում առկա հոդվածներից ընդամենը մեկի վրա:

«Օգնություն ճանապարհորդին» բաժնում կարելի է կարդալ տեղեկատվություն այն մասին, թե ինչպես ինտերնետով նախապես համար պատվիրել հյուրանոցում, որտեղ է գտնվում տվյալ երկրի դեսպանատունը,  և այլն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս