Asus ընկերությունը ներկայացրել է 150 դոլար արժողությամբ պլանշետը
Asus ընկերությունը ներկայացրելէ MeMO Pad պլանշետը, հայտնում է Engadget-ը: Սարքավորումը, որն ունի 7 դյույմանոց էկրան, կարժենա 149 դոլար:
Պլանշետը կիրառում է Android 4.1 օպերացիոն համակարգը և կարող է առանց հոսանքի աշխատել 7 ժամ: Սարքավորումն ունի գիգահերցային պրոցեսոր, 1 գիգաբայթ օպերացիոն հիշողություն և 8-16 գիգաբայթ ներքին հիշողություն: Սարքավորումն ունի նաև microSD քարտի հնարավորություն:
MeMO Pad-ի էկրանն ունի 1024×600 կետայնություն: Ի տարբերություն շատ պլանշետների, Asus-ի սարքավորումն ունի ոչ թե երկու, այլ մեկ կողմնակի տեսախցիկ: Այն գտնվում է սարքավորման առաջնային վահանակում և կարող է նաև լուսանկարել 1 մեգապիկսել հնարավորությամբ:
MeMo Pad կարող եք ձեռք բերել տարբեր գույների՝ վարդագույն, մոխրագույն և սպիտակ: Պլանշետը կարող է միանալ Wi-Fi ցանցին, սակայն բջջային մոդուլ չունի: Սարքավորումը կշռում է 370 գրամ:
Asus-ը «բյուջետային» պլանշետների թողարկման փորձ ունի: Ընկերությունը 2012-ին Google-ի հետ համատեղ մշակել էր Nexus 7 սարքավորումը, որն արժե 199-249 դոլար: