ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում կմեկնարկի «Գլոբալ անվտանգության կոնտեքստում գիտության պատասխանատու կառավարումը. ինչպե՞ս բարձրացնել պատասխանատվության գիտակցումը» միջազգային գիտաժողովը: Գիտաժողովը կազմակերպում է Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի գիտախորհրդատվական կոմիտեն:
«Ցանկացած երկրում պետական կառույցների կողմից լիցենզիոն ծրագրերի օգտագործումը նպաստում է այդ երկրում պիրատության ցուցանիշի նվազմանը, քանի որ պետական հատվածն օգտագործողների տեսանկյունից բավական խոշոր մաս է կազմում»,- ասաց Գ. Բարսեղյանը` նշելով, որ բացի բուն պիրատության ցուցանիշի տոկոսների նվազման վրա ազդելուց, պետական գերատեսչությունների կողմից լիզենցիոն ծրագրերի կիրառումը նաև օրինակ է հանդիսանում սովորական օգտագործողների և մասնավոր ընկերությունների համար:
Երբ համեմատում ես դրսի թեկուզ համալսարանների սարքավորումների հետ, որոնց վրա աշխատում են ուսանողները` ուղղակի համեմատության եզրեր գտնելը դժվար է:
Հայ գիտնականների մշակած համակարգի վրա կանադական մի ընկերություն սկսել է բիոչիպեր արտադրել: Այդ բիոչիպերը բժշկական նշանակություն ունեն, որոնք հնարավորություն են տալիս իրականացնել ինչպես՝ չարորակ բջիջների ախտորոշում, այնպես էլ` օգնում են կեղծ դեղերի հայտնաբերման գործում:
Strategy Analytics ընկերության իրականացրած հետազոտությունների համաձայն` աշխարհում օգտագործվող սմարթֆոնների թիվը առաջին անգամ հատել է 1 միլիարդի սահմանը: Այս մասին տեղեկացնում է Bloomberg-ը:
Արվեստագետները նստաշրջանի ընթացքում հանդես կգան 40 զեկույցներով: Եռօրյա նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու են ինչպես ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի, այնպես էլ հանրապետության այլ գիտակրթամշակութային օջախների երիտասարդ գիտնականները: Կմասնակցեն նաև հյուրեր. Իրանի Իսլամական Հանրապետության,Գերմանիայի, Ռուսաստանի Դաշնության երիտասարդ արվեստաբանները:
Իհարկե, սա այն գումարը չէ, որ ասենք` ամեն ինչ արդեն լավ է, և երիտասարդ գիտնականների բոլոր հարցերը լուծվում են: Սակայն սա խթան է, քանի որ երիտասարդ գիտնականն ինչ-որ ձևով պետության, նախագահի կողմից աջակցություն է ստանում և կարողանում է թե՛ մասնակցել գիտաժողովների, թե՛ տեղում կազմակերպել միջազգային բնույթի և հանրապետական բնույթի գիտաժողովներ, ինչպես նաև իր գիտական աշխատանքի համար կարողանում է ֆինանսավորում ստանալ` դրամաշնորհի տեսքով:
Apple ընկերությունը օրերս լրատվամիջոցների ներկայացուցիչներին հրավիրատոմսեր է ուղարկել՝ հերթական շնորհանդեսի համար, որը տեղի է ունենալու հոկտեմբերի 23-ին: Հրավիրատոմսի վրա պատկերված է սպիտակ խնձորը՝ գունավոր ֆոնի վրա, որտեղ գրված է նաև հետևյալ գրությունը. «Մենք ձեզ համար ավելին ունենք պատրաստած» (We’ve got a little more to show you):
HTC ընկերությունը Տոկիոնում ներկայացրել է HTC J butterfly անվանումով սմարթֆոնը` ճապոնական KDDI օպերատորի հետ միասին: Այս մասին հայտնում է «The Verge»-ը: Նորույթի էկրանն ունի 1080х1920 փիքսելների թույլատրելիության 5-դյույմանոց Super LCD 3 մատրիցա (խտությունը` 440): Էկրանի որակը և գույների վերարտադրումը ուղղակի հիացմունք է առաջացրել մասնագետների և լրագրողների շրջանում:
Microsoft ընկերությունը իր պաշտոնական ինտերնետային կայքում հայտնել է իր Surface պլանշետի արժեքը: Պլանշետները հանդիսանում են Microsoft ընկերության մշակումը:
Facebook սոցիալական ցանցը երեկ՝ հոկտեմբերի 16-ին Լոնդոնում բացել է իր մշակումների առաջին կենտրոնը ԱՄՆ տարածքում: Ներկայում կենտրոնում աշխատում է 12 մարդ, սակայն շուտով հաստիքները կավելանան: Սոցցանցում արված հայտարարությունը խոսում է այն մասին, որ ընկերությունը Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում բացել է 25 աշխատատեղ: Հաշվի առնելով հաստիքների բնույթից կարելի է նկատել, որ կենտրոնի առաջնահերթ աշխատանքները ուղղված են լինելու Facebook-ի բջջային տարբերակի զարգացմանը:
Հոկտեմբերի 20-ին համակարգչային խաղերի ստեղծմամբ հետաքրքրվողները հնարավորություն կունենան տեսնել և խաղալ հայ երիտասարդների կողմից ստեղծված համակարգչային խաղերը, բջջային հավելվածները` «Բաց Խաղ» համակարգչային խաղերի և բջջային հավելվածների նախագծման առաջնության շրջանակներում: Այս մասին 168.am-ին տեղեկացնում են է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունից (ԻՏՁՄ):
Yahoo-ի նոր օպերացիոն տնօրեն է նշանակվել 47-ամյա Էնրիկե դե Կաստրոն, ով ավելի վաղ եղել է Google ընկերության գովազդային ստորաբաժանման փոխնախագահը: Այս մասին գրված է Yahoo ընկերության տարածած հաղորդագրության մեջ: Նշենք, որ Google-ը Yahoo-ի հիմնական մրցակիցներից է:
Եվրամիությունը 4 ամիս ժամանակ է տվել Google-ին` իր քաղաքականությունը վերանայելու և օգտագործողների անձնական տեղեկությունների հավաքման համակարգը փոխելու համար, այդպիսով՝ մարդկանց մասնավոր կյանք ներխուժումներից խուսափելու համար: Այս մասին հայտնում է thenextweb-ը:
Մենք պետք է կրթության և նորարարության վրա լուրջ ուշադրություն դարձնենք և մրցակցենք ոչ թե մասսայական արտադրություն ունեցող ոլորտներում, այլ նորարարության ոլորտում` տեսնելով այն ուղղությունները, որոնք հետագայում կարող են մեծ գումարներ բերել դեպի մեր երկիր:
Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր՝ հոկտեմբերի 16-ին, ընդունել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում աշխատող հայաստանյան և միջազգային մի շարք կազմակերպությունների ղեկավարների: Այս մասին 168.am-ին հայտում են Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
ՀՀ նախագահի հովանու ներքո իրականացվող երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի ղեկավար մարմինն ամփոփել է ծրագրի շրջանակում հայտարարված երիտասարդ գիտնականների գիտական գործուղումների ֆինանսական աջակցության տրամադրման մրցույթի սեպտեմբեր ամսվա արդյունքները:
Nokia ընկերությունն ավարտել է իր «լյուքս» դասի բջջային հեռախոսների արտադրությամբ զբաղվող ստորաբաժանման՝ Vertu–ի վաճառքի գործարքը: Այս մասին հայտնում է TechCrunch-ը: Գործարքն իրականացվել է EQT VI ներդրումային ընկերության հետ: Ըստ ոչ պաշտոնական տվյալների՝ գործարքի գինը կազմել է մոտ 250 մլն դոլար:
«Արդյունաբերությունն ու կրթությունն իրարից սնվում են, դու չես կարող լավ արդյունաբերություն ունենալ, եթե չունես լավ կրթություն: Քո տված կրթությունը չի կարող լինել շատ ուժեղ, եթե քո արդյունաբերությունը ծանր կշիռ չունի: Դասախոսներն ու պրոֆեսորները որտե՞ղ պետք է տեսնեն ժամանակակից տեխնոլոգիաներ, ժամանակակից արտադրական միջավայր և ենթակառուցվածք, եթե այդ ամենը չկա: Ուրեմն դու պետք է արտասահմանյան դասախոսների ներգրավես կրթական գործընթացում, որպեսզի ինչ-որ կերպ կարողանաս կրթել քո ուսանողներին, որը հետագայում ներդրում կլինի արդյունաբերության մեջ: Մենք հենց այդպես ենք անում…»:
Վերջերս` հոկտեմբերի 12-ին շինարարական աշխատանքների ժամանակ «Սիրող սրտեր» բնակելի թաղամասում հայտնաբերվել է հին հայկական ժայռապատկեր: Քարի վրա արված ժայռապատկերն ապշեցնում է իր բավական լավ պահպանվածությամբ:
Կիրակի օրը՝ հոկտեմբերի 14-ին, Շաթլ տիեզերանավը տեղափոխել են Կալիֆոռնիայի գիտական կենտրոն, որը գտնվում է Լոս Անջելեսում: Ինչպես հաղորդում է «Associated Press»-ը, մինչ թագարանում տեղավորվելը տիեզերանավը քաղաքի փողոցներով հազարավոր մարդկանց աչքի առջև անցել է մոտ 19 կմ ճանապարհ՝ շարժվելով 3,2 կմ/ժամ արագությամբ: Տոնական արարողությանը մասնակցել են ինչպես քաղաքացիներ, այնպես էլ քաղաքային իշխանությունները և այլ պաշտոնատար անձինք:
Microsoft ընկերությունը ներկայացրել է Xbox Music երաժշտական ծառայությունը: Այս մասին գրված է ընկերության մամլո հաղորդագրությունում, որը հրապարակվել է ընկերության պաշտոնական ինտերնետային կայքում:
Google-ի լոգոտիպը այսօր՝ հոկտեմբերի 15-ին, հայտնի կոմիքսի անիմացոին տարբերակով է: Այսօր Google-ը ևս նշում է ամերիկյան թերթային հայտնի կոմիքսներից մեկի`«Փոքրիկ Նեմոն երազների աշխարհում» տարեդարձը:
Ամերիկյան Եյլի համալսարանի և ֆրանսիական Թուլուզի համալսարանի աստղաֆիզիկոսները համոզված են, որ հայտնաբերել են ալմաստի հսկայական պաշարներ Խեցգետնի համաստեղության մոլորակներից մեկի վրա։
Լոլիկով հարուստ սննդակարգը կարող է նվազեցնել սրտի կաթվածի հնարավորությունը: Ինչպես հաղորդում է BBC-ին, այս եզրակացությանն են հանգել ֆինն գիտնականները: Հետազոտությունը ներառել է 1,031 տղամարդու: Կաթվածի հավանականությունն առավել քիչ է եղել այն տղամարդկանց մոտ, ում սննդակարգում մեծ տեղ է զբաղեցրել լոլիկը: Գիտնականները դեռևս չեն պարզել երևույթի պատճառը:
Opera Software ընկերությունը հայտարարել է, որ թողարկել է Opera Mobile բջջային բրաուզերի նոր տարբերակը, որը նախատեսված Android համակարգով աշխատող շարժական սարքերի՝ պլանշետների և սմարթֆոնների համար:
Microsoft ընկերությունն ավարտել է աշխատանքը Office 2013 հավելվածների փաթեթի վրա՝ ներկայացնելով դրա վերջնական տարբերակը( RTM-release to manufacturing) գործընկերներին: Այս մասին ասված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ:
Բրաուզերին ինտեգրված են Яндекс փոստային ծառայությունն ու որոնողական համակարգը: Ցանկության դեպքում, սակայն, օգտագործողը կարող է փոխել այն մեկ ուրիշ որոնման համակարգով:
Հոկտեմբերի 11-ին Լոնդոնի Christie’s աուկցիոնում չհաջողվեց վաճառել առաջին Apple համակարգիչը, որը վաճառքի էր դրված մոտ 80.000 դոլարով: Պատճառն այն էր, որ հնագույն այդ համակարգիչը բոլորովին չէր աշխատում` մաս կազմող մի քանի կարևոր դետալների բացակայության պատճառով:
Հոկտեմբերի 15-ին լրանում է հայկական աստղագիտության ակնառու դեմքերից մեկի՝ ակադ. Գրիգոր Արամի Գուրզադյանի 90-ամյակը: Նրա համարձակ մտահղացումներն ու հետաքրքիր գիտական արդյունքները միշտ հիացմունքն են պատճառել գիտնականների շրջանում: