Նրանք, ովքեր ասում են՝ ինչո՞ւ Ռոբերտ Քոչարյանին կալանավորեցին, իսկ Սերժ Սարգսյանին՝ չէ, լատենտ նիկոլական են, սպասարկում են Փաշինյանի օրակարգը. Սուրեն Սուրենյանց
«Բոլոր այն մարդիկ, ովքեր ասում են՝ ինչո՞ւ Ռոբերտ Քոչարյանին կալանավորեցին, իսկ Սերժ Սարգսյանին՝ չէ, լատենտ նիկոլական են, սպասարկում են Նիկոլ Փաշինյանի օրակարգը: Էդ ասողներն անհարմար չե՞ն զգում Արմեն Աշոտյանից, որն այսքան տարի ապօրինի հետապնդումների է ենթարկվում, կալանավորվում»,- «Պրեսսինգ» հաղորդաշարում ասաց քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը:
Վերջինս նկատեց՝ «Ո՞վ է բերել Նիկոլին» հարցը շահարկողները նրանք են, ովքեր չեն ուզում պատասխանել «Ո՞վ է հեռացնելու Նիկոլ Փաշինյանին» հարցին:

«Ես էլ այդ մարդկանց ուրիշ հարց կարող եմ տալ՝ ինչո՞ւ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին չեք հարցնում՝ ի՞նչ է տեղի ունեցել 2017թ. դեկտեմբերից մինչև 2018թ. ապրիլ: Իսկ կարո՞ղ է իշխանության ներսում այլ կենտրոնախույս ուժեր են եղել… Ի դեպ, Փաշինյանին իշխանության բերողների մասին հարցին լավագույնս պատասխանել է Ռոբերտ Քոչարյանը՝ ասելով, որ «իշխանությունը չամադան չէր, որ վերցնեն-հանձնեն ինչ-որ մեկին»: Հիմա պատասխանեմ նույն խոսքերով՝ իշխանությունը չամադան չէր, որ Սերժ Սարգսյանը վերցներ, հանձներ Նիկոլ Փաշինյանին»,- ասաց Սուրեն Սուրենյանցը:
Մանրամասները՝ տեսանյութում:

