Խելացի սառնարանն օգնում է ճաշ պատրաստել (տեսանյութ)
Միջազգային CES 2013 ցուցահանդեսի ժամանակ Samsung ընկերությունը ցուցադրել է խելացի սառնարան, որը կարող է առաջարկել որևէ մի ուտեստի բաղադրատոմս` հաշվի առնելով այն հանգամանքը, թե ինչ կա ձեր սառնարանում: Երկու բաժնից բաղկացած չորս դռնանի սառնարանը կարող է փոխել սառնարանների մասին ձեր պատկերացումները: Սառնարանի հիմքում ընկած է պլանշետային համակարգիչը` 10 դյույմանի էկրանով, որը գտնվում է սառնարանի առջևի մասում: Այն մշակված է այնպես կարծես վիրտուալ օգնական լինի, որը կարող է համատեղ աշխատել նաև այլ հավելվածների հետ համատեղ, որոնք նախատեսված են օրինակ սմարթֆոնների համար: Վիրտուալ օգնականը կօգնի ձեզ հետևել, թե ինչ է կատարվում ձեր սառնարանում, որ ապրանքներն են թարմ և որոնք են արդեն ժամկետանց: Ժամկետն անցնելու դեպքում սառնարանը կզգուշացնի ձեզ այդ մասին: Որպեսզի վիրտուալ օգնականը վերահսկի ձեր ապրանքների վիճակը, հարկավոր է պարզապես այդ ապրանքների պիտակները անցկացնել պլանշետի էկրանի վրայով, դրանք ֆիքսելու համար: Սառնարանը կարող է համատեղ աշխատել սմարթֆոնի հետ, ինչը հնարավորություն է տալիս անմիջապես հայտնել սառնարանին ձեր կատարած գնումների մասին: Երբ ձեր ապրանքները ընդգրկված են ցանկում, «օգնականը» ձեզ կհուշի, թե ինչպես պատրաստել կերակուր առկա բաղադրիչներից: Samsung T9000 սառնարանը հնարավոր կլինի ձեռք բերել այս տարվա ընթացքում: Այն կարժենա 4000 դոլար: