Բաժիններ՝

Facebook-ում Ցուկերբերգին նամակ ուղարկելու համար պետք է վճարել

Facebook-ն օգտատերերին առաջարկում է 100 դոլար վճարել՝ հաղորդագրությունները սոցիալական ցանցի հիմնադրին հասցնելու համար։ Այս մասին հաղորդում է Mashable հրատարակչությունը։

Mashable-ը նշում է, որ վճարելու հնարավորություն հայտնվում է մի շարք օգտատերերի մոտ, որոնք Ցուկերբերգի 16 միլիոն բաժանորդների թվին չեն պատկանում։ Ենթադրվում է, որ վճարումը ըատարելուց հետո հաղորդագրությունը հայտնվում է Ցուկերբերգի  «Մուտքեր» փոստարկղում (Inbox), հակառակ պարագայում հաղորդագրությունը տեղ է գտնում «Այլ» նամակների կողքին։

Այն մասին, որ անձնական կարգավորումները շրջանցելու և Inbox-ին հաղորդագրություն ուղարկելու վճարովի հնարավորություն կա, սոցիալական ցանցի ղեկավարությունը հայտարարել էր դեռևս նախորդ տարվա դեկտեմբերին։ Միևնույն ժամանակ, Facebook-ը իրեն իրավունք էր վերապահել փոփոխության ենթարկել «սակագները»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031