Ամերիկացիները ներկայացրել են Wi-Fi-ի հնարավորությամբ դիպուկահար հրացանը (տեսանյութ)

Ամերիկյան TrackingPoint ընկերությունը CES 2013 ցուցահանդեսին ներկայացրել է կոմպյուտերիզացված դիպուկահար համալիրը, որը կոչվում է Precision Guided Firearm (PGF)։ Ինչպես գրում է Ars Technica-ն, համալիրն աշխատում է Linux օպերացիոն համակարգով և համալրված է Wi-Fi սարքավորմամբ։

PGF-ը ստեղծվել է երեք տարբեր զենքերի համադրման արդյունքում (այդ թվում՝ Winchester Magnum և Lapua Magnum)։ Դրանք համալրվել են «խելացի» օպտիկական նշանոցով և ձգանային մեխանիզմով։ Զենքի համար ստեղծվել են նաև հատուկ փամփուշտներ։

Թիրախը խոցելու համար անհրաժեշտ է այն գտնել նշանոցի միջոցով և «նշել» հատուկ կոճակի օգնությամբ։ Դրանից հետո համակարգիչն ինքն է հետևում թիրախի տեղաշարժին։ Կրակային ձգանը սեղմելուց հետո կրակոցն անմիջապես տեղի չի ունենում։ Համակարգիչը նախ գալիս է մարտական պատրաստության ռեժիմի և պահանջում լրացուցիչ անգամ ճշգրտել թիրախը։ Դրանից հետ, երբ նշանոցի խաչը համընկնում է նշված կետի հետի, տեղի է ունենում ավտոմատ կրակոց։

Համակարգը աշխատում է նաև Wi-Fi-ով և այն կարելի է ղեկավարել, ասենք, iPad-ի կամ անգամ սմարթֆոնի միջոցով։

Տեսանյութեր

Լրահոս