
CES 2013 ցուցահանդեսում ներկայացվել են Spnkix Pro մեքենայացված անվիկները (տեսանյութ)

Spnkix.com-ի փոխանցմամբ՝ CES 2013 ցուցահանդեսում ներկայացվել են Spnkix Pro մեքենայացված անվիկները: Դրանց ստեղծման աշխատանքները մեկնարկել են 2012 թվականի սկզբին: Այս ամիս սկսվելու է դրանց զանգվածային արտադրությունը:
Անվիկներն աշխատում են մարտկոցներով, մեկ լիցքավորումը բավականացնում է 11 կիլոմետր ճանապարհ հաղթահարելու համար: Սակայն ամեն ինչ կախված է մարդու քաշից և այն մակերևույթից, որի վրայով կանցնեն անվիկները: Մարտկոցների լիցքավորումը տևում է մոտ 4-5 ժամ: Անվիկների առավելագույն արագությունը կազմում է 16 կմ/ժամ, ինչը բավական է քամին զգալու համար:
Անլար վերահսկիչը հնարավորություն է տալիս կարգավորել արագությունը: Սկսնակների համար, որոնք նախկինում երբևէ չեն շրջել անիվներով, հատկացվում է հավելյալ անիվ՝ կայունության համար: Spnkix Pro անվիկների արժեքը կազմում է 699 դոլար: Հավելյալ մարտկոցն արժե 120 դոլար, իսկ հավելյալ անիվ-հենարանը՝ 20 դոլար: Տղամարդկանց համար թողարկվելու են 38.5 համարից սկսած մոդելներ, իսկ կանանց համար՝ 37.5 համարից սկսած մոդելներ: