«Յանդեքսը» պատրաստում է «Ֆեյսբուքի» տվյալների որոնման բջջային հավելված
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ռուսական «Յանդեքս» ինտերնետային ընկերությունը մշակում է բջջային հավելված՝ աշխարհի խոշորագույն սոցցանց հանդիսացող Facebook-ում տեղեկատվության որոնման համար: Այս մասին գործակալությանը հայտնել են իրազեկ աղբյուրները:
Այդ հավելվածը ստացել է Wonder ծածկագրային անունը: Այն Facebook-ի օգտատերերին հնարավորություն է տալիս իմանալ այն մասին, թե ինչ են արել կամ որտեղ են եղել սոցցանցի գծով նրանց ընկերները՝ դրանով իսկ դյուրացնելով, ասենք, ռեստորանի կամ երաժշտության ընտրությունը: Հարցումը կարող է արվել թե՛ տեքստի, թե՛ ձայնային հրամանի միջոցով:
«Յանդեքսի» ներկայացուցիչը հրաժարվել է ռուսական գործակալությանը հաստատել Wonder-ի մշակման փաստը: