Galaxy S Duos-ն աշխատում է Android օպերացիոն համակարգի 4.0 Ice Cream Sandwich տարբերակով: Նոր մոդելն ունի 1ԳՀց պրոցեսոր, 1500mAh մարտկոց, 4GB հիշողություն, 5ՄՊ ֆոտոխցիկ: Սմարթֆոնի չափսերը կազմում են 121.5×63.1×10.5մմ, ընդհանուր քաշը՝120 գ. :
«Քարերի Երկիր» թիմի ղեկավար և ՀՈՒԽ նախագծի հեղինակ Տիգրան Սարգսյանը 168.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ «Տիգրան Մեծի» նախագծողները խաղի տարածումից եկամուտ չեն ակնկալում և այն ստեղծել են՝ զուտ հայրենասիրական նկատառումներից ելնելով:
Շուտով WiFi համակարգով ապահովված կլինեն նաև մայրաքաղաքի այգիներն ու պուրակները: Այս ուղղությամբ աշխատանքներն ընթացքի մեջ են:
Հայաստանում 2012թ. 7 ամիսների ընթացքում ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության (ԿՀԴՊ ԳՎ) կողմից բացահայտված հանցագործությունների մեջ գգալի մաս են կազմում սոցիալական ցանցերում շորթման դեպքերը:
Մոտավորապես Mini Cooper ավտոմեքենայի չափ ունեցող Curiosity-ն Մարսի առանձնահատկությունները կուսումնասիրի 2 տարի: Գիտնականները համոզված են, որ մարսագնացը մոլորակի վրա կհայտնաբերի ջրի հետքեր և հնարավոր է` այդ վայրում տեսականորեն գոյություն ունեցող կյանք:
«Մենք դեռ վատ գիտենք ուղեղի աշխատանքի առանձնահատկությունները, որը նորանոր անակնկալներ է մատուցում»,- նշել է հետազոտության ղեկավար էմիլի Ռոգալսկին: Նա իր գործընկերների հետ պարզել է, որ ուղեղն ունակ է դիմակայել ծերացման գործընթացին:
Ծրագրավորողները ցանկանում են ստուգել համակարգի աշխատունակությունը մինչ դրա պաշտոնական պրեմիերան, որը նշանակված է հոկտեմբերի 26-ին: Նոր համակարգի գլխավոր առանձնահատկություններն են դարձել սենսորային կառավարումը, աշխատանքի արագությունը, ցածր էներգասպառումը, NFC տեխնոլոգիայի աջակցումը: Ինտերֆեյսը նույնպես փոխված է:
Facebook-ն առաջին անգամ դուրս է մնացել 25 ընկերություններից բաղկացած ցանկից, որոնք համարվում են «լավագույնը աշխատանքի համար»: Այդ ընկերությունները օպտիմալ բալանս են առաջարկում զբաղվածության և ազատ ժամանակի միջև:
Աշխարհում վաղուց արդեն տարածված են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի տարածքներ՝ Հեքսփեյս (Hackerspace): Հեքսփեյսը հատուկ տարածք է, որտեղ անհատները կամ թիմերը կարող են աշխատել իրենց նախագծերի վրա:
Արդեն մի քանի օր է` Berg լոնդոնյան ստուդիան սկսել է բջջային տպիչների պատվերների ընդունումը: Բջջային տպիչները հնարավորություն կտան նեղ թղթի վրա տպել կայքերի բովանդակությունները կամ հաղորդագրությունները: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն:
Samsung ընկերությունը թողարկել է Galaxy Note 10.1 պլաշետը: Այս մասին հայտնում է «Ֆրանս պրես»( Agence France-Presse) գործակալությունը:
Առանց գիտության՝ տեղեկատվական տեխնոլոգիաները չեն կարող զարգանալ: Գիտությունը պետք է զարգանա Հայաստանում: Գիտանականները պետք է զբաղվեն գիտությամբ: Գիտությունից են գալիս բոլոր փայլուն մտքերը, գաղափարները:
«Ես միայն մեկ փոփոխություն եմ նկատում` կադրային վիճակը շատ ավելի սուր է դարձել: Եթե 10 տարի առաջ մենք ունեինք հայ ծրագրավորողներ, որոնք իրենց մասնագիտական տվյալներով միջազգային չափանիշներին համապատասխան որոշակի որակ էին ապահովում, և մենք կարող էինք ասել, որ նրանք ինչ-որ չափով կարող են ինչ-որ բան ստեղծել, ապա նման մարդիկ հիմա Հայաստանում գրեթե չկան»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ABBYY ընկերության փոխնախագահ Արամ Փախչանյանը:
Apple ընկերությունը նոր սերնդի iPhone-ը կներկայացնի սեպտեմբերի 12-ին, իսկ սեպտեմբերի 21-ին նոր սմարթֆոնն արդեն վաճառքի կհանվի: Սկզբում այն վաճառքի կդրվի ամերիկյան շուկայում: Թողարկման երկրորդ ալիքը, որը կընդլայնի նոր սերնդի սմարթֆոնների վաճառքի աշխարհագրությունը, սպասվում է հոկտեմբերի սկզբին:
Կապիցան եղել է նաև «Գիտության աշխարհում» ամսագրի գլխավոր խմբագիրը, ինչպես նաև 40 տարի վարել է «Անհնարինն` ակնհայտ» հաղորդաշարը:
«Չարագործը» կարողացել էր ԿՀՎ-ի կայքէջում ժամանակավոր փոխոխություն կատարել` հենց կայքի էջում առաջարկում էր բեռնել հատուկ ԿՀՎ-ի կողմից ստեղծած անտիվիրուսը, իսկ կայքի այցելուն, բնականաբար, գաղափար անգամ չէր կարող ունենալ, որ այդտեղ իրականում անտիվիրուսի փոխարեն՝ վիրուս է դրված: Բնականաբար, որևէ մարդ չէր կարող անգամ պատկերացում ունենալ, որ ԿՀՎ-ի կայքում ինչ-որ երրորդ մարդ կարող է տեղեկատվություն տարածել և կայքում փոփոխություններ կատարել:
Ըստ կոտրված կայքերի վիճակագրության՝ 2012թ. ընթացքում .am տիրույթում կայքէջերն ամենաշատը կոտրվել են հուլիս ամսին` թվով 364 կայքեր, իսկ այս տարվա օգոստոսից մինչ օրս կոտրվել է 50 կայքէջ: ՍԱՅԲԵՐ ԳԵՅԹՍ կազմակերպության վիճակագրական տվյալների համաձայն՝ 2012թ., ընդհանուր առմամբ, .am տիրույթում կոտրվել են 862 ինտերնետային կայքէջեր:
«Արբանյակը կարողացել են թեքել դեպի Արևը, և նրա էներգահաշվեկշիռը պահպանվում է: Սարքի արևային մարտկոցները բացվել են: Հեռաչափական տվյալները ցույց են տվել, որ արբանյակի բոլոր համակարգերը աշխատանքային վիճակում են: Սակայն քանի որ արբանյակը համապատասխան ուղեծրում չէ, նրա օգտագործումն անհնար է», նշել են ընկերությունում:
Վաղը՝ օգոստոսի 12-ի լույս 13-ի գիշերը, Երկիր մոլորակի բնակչությունը հնարավորություն կունենա աստղային անձրև տեսնել: Վաղը գիշերը հնարավոր կլինի ժամում թվով մոտ 100 ընկնող «աստղեր» տեսնել։
Իրանի Իսլամական Հանրապետությունը 2013թ. պատրաստվում է դադարեցնել ինտերնետի շահագործումը և դրա փոխարեն՝ սկսել գործածել երկրի սահմաններով սահմանափակվող ինտերնետի օգտագործումը: Այս մասին գրում է MIGNews-ը:
Google-ը որոնման իր համակարգն ու էլեկտրոնային փոստի ծառայությունը միմյանց այնպես կմիավորի, որ օգտագործողների կողմից կատարվող որոնումների արդյունքներում կերևա նաև նրանց փոստարկղերի պարունակությունը:
Այժմ սարքը պատրաստվում է նոր, «մարսային» ծրագրային ապահովման բեռնմանը, հայտնել են ՆԱՍԱ-ից: Ծրագրային ապահովումը նախատեսվում է փոխարինել մարսային հինգերորդ օրը: Վայրէջքային տարբերակը կփոխարինվի «մարսայինով», որը հարմարեցված է մոլորակում աշխատելուն:
Թռչող սարքի համար որպես վառելիք ծառայում են հեղուկ թթվածինը և մեթանը: Morpheus թռչող փորձարարական սարքը Armadillo Aerospace ընկերության հետ համատեղ ստեղծել է Քենեդիի անվան տիեզերական կենտրոնը:
Իրենց հին հեռախոսները վաճառելու հնարավորությունից կարող են օգտվել այն մարդիկ, ովքեր պատրաստվում են գնել ընկերության նոր` Galaxy SII եւ Galaxy S III, Galaxy Note սմարթֆոնները: Նոր սմարթֆոնը գնելուց հետո հին հեռախոսը ընկերություն պետք է ուղարկել 30 օրվա ընթացքում: Առայժմ ակցիան գործում է միայն ԱՄՆ տարածքում:
Ընկերության նոր արտադրատեսակի էկրանը կլինի 5,5 դյույմ, որն ավելին է առաջին Galaxy Note-ից 0.2 դյույմով: Այս մասին գրում է Reuters գործակալությունը: Նախատեսվում է, որ Samsung-ի նորամուծությունը կգովազդվի սեպտեմբերի 12-ից 2 շաբաթ առաջ: Այսինքն՝ այն նույն օրը երբ, ոչ պաշտոնական տվյալների համաձայն, Apple-ը պատրաստվում է ներկայացնել իր նոր iPhone-ը:
Ուղեծիր արձակվելիք ադրբեջանական Azerspace-1 առաջին հեռահաղորդակցական արբանյակի ապահովագրման մասին պայմանագիր է կնքվել բրիտանական «Mar» ապահովագրական ընկերության հետ:
Կան կայքեր, որոնք հնարավորություն են տալիս անվճար SMS ուղարկել աշխարհի բոլոր երկրներում գտնվող բջջային օպերատորների բաժանորդներին:
Հոկտեմբերի 4-ին Երևանում կանցկացվի միկրոէլեկտրոնիկայի հայաստանյան ամենամյա միջազգային 7-րդ օլիմպիադան: Միջոցառումն առաջին անգամ անցկացվելու է Էլեկտրական և էլեկտրոնային սարքերի Ճարտարագիտական ինստիտուտի (IEEE) Թեստային տեխնոլոգիաների տեխնիկական խորհուրդի (TTTC) հետ համագործակցությամբ:
Հայաստանում մշակվում է ձայնի ճանաչման տեխնոլոգիա: Նորաստեղծ այս ծրագիրը շուտով հնարավորություն կտա տպագիր տեքստը վերածել բանավորի և՝ հակառակը…
Ինտերնետային մանրածախ առևտրով զբաղվող աշխարհում հայտնի Amazon ընկերությունը գործունեության նոր ոլորտ է մուտք գործում: Amazon-ը քայլ առ քայլ փորձում է ներխուժել տարբեր շուկաներ: