Բաժիններ՝

Google-ը կցուցադրի համակարգիչ` ակնոցների ձևով

Google-ի այս ֆուտուրիստական սարքավորման փորձարկմանը մասնակցել կարող են միայն այն մասնագետները, որոնք միացել էին Explorer ծրագրի մշակմանը և ձևակերպել էին Glass-ի նախնական պատվերը, որի արժեքը 1500 դոլար է: Ինչպես հաղորդում է «РИА Новости» գործակալությունը՝ Google ընկերությունը հունվարի վերջին և փետրվարի սկզբին կիրականացնի երկու միջոցառում, որի ժամանակ երրորդ անձինք համարվող մշակողները կկարողանան տեսնել Glass ֆորմայի ակնոցներով համակարգիչը և զբաղվել դրա համար ծրագրային ապահովման մշակմամբ: Այս մասին հայտնել է Google+ սոցցանցի աշխատակիցը:

«Սա մշակողների համար առաջին հնարավորություն է՝ հավաքվել մեկ վայրում և զբաղվել Glass-ի մշակմամբ»,- ասված է միջոցառման հրավիրատոմսում, որը հրապարակել է TechCrunch.com-ը:

Նշենք, որ Google ընկերությունն առաջին անգամ փորձարկել է Glass սարքավորումը 2012թ. ապրիլին: Սպասվում է, որ անձնական օգտագործման համար Glass համակարգիչների նախնական պատվերների ընդունումը կլինի 2013թ. առաջին ամիսների ընթացքում:

Այսպիսով՝ Google ընկերության կազմակերպած երկու իրադարձությունները տեղի կունենան հունվարի 28-ին և 29-ին Սան Ֆրանցիսկոյում, իսկ հետո արդեն՝ նաև փետրվարի 1-ին և 2-ին՝ Նյու Յորքում: Հենց այդ ժամանակ նոր սարքավորմանը և դրա ծրագրային ինտերֆեյսին ծանոթանալուց հետո  հավելվածներ ստեղծել ցանկացողները կկարողանան անցնել փորձնական մշակման, որի ժամանակ նրանց կօգնեն Google-ի ինժեներները: Միջոցառման ավարտին մասնակիցները կարող են իրենց մշակումները ցուցադրել գործընկերներին:

Կարդացեք նաև

Նախատեսվում է, որ Google Glass-ը շուկա կհանվի ոչ շուտ, քան 2014թ.:

Ի դեպ, Google-ը միակ ընկերությունը չէ, որը պատրաստվում է համակարգիչ-ակնոցներ պատրաստել: Այսպես, հունվարին Consumer Electronics Show ցուցադրության ժամանակ, որը տեղի ունեցավ Լաս Վեգասում, նմանատիպ սարքավորումներ էր ցուցադրում Vuzix ընկերությունը: Սարքավորումը հիմնված է Android օպերացիոն համակարգի վրա և կարող է աշխատել ինչպես՝ ինքնուրույն, այնպես էլ՝ սմարթֆոնի հետ համատեղ: Իր արտադրանքը Vuzix-ը մտադիր է շուկայում թողարկել 2013թ. երկրորդ կեսին: Այս մասին ասված է ընկերության տարածած հաղորդագրությունում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս