Ուշակով. Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են խոշոր փոխշահավետ տնտեսական նախագծեր

Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալ ռուս-ամերիկյան բանակցություններում քննարկվել են ոչ միայն քաղաքական կարգավորման հարցերը, այլև տնտեսությունը, այդ թվում հնարավոր խոշոր համատեղ նախագծերը։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը, փոխանցում է «Կոմերսանտ»-ը։

«Կայացած բանակցությունները չեն սահմանափակվել ուկրաինական ճգնաժամի կարգավորման շուրջ կարծիքների փոխանակմամբ, բավական մանրամասն քննարկվել է տնտեսական թեմատիկան և հնարավոր խոշոր փոխշահավետ ռուս-ամերիկյան նախագծերը», – լրագրողներին ասել է Ուշակովը։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը ամերիկացի բանակցողներ Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ տեղի է ունեցել սեպտեմբերի 5-ին Կրեմլում։ Ուշակովի խոսքով՝ կողմերը շարունակել են քննարկել Ուկրաինայում հակամարտության կարգավորման ուղիները։ Նա բանակցությունները բնութագրել է որպես կառուցողական և անկեղծ։

Սեպտեմբերի 6-ին Ուիթքոֆն ու Քուշները պետք է հանդիպեն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ Կիևում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930