Հոկտեմբերի 3-ին ժամը 10:00-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի կունենա Հայկական քիմիական ընկերության «Նվաճումներ օրգանական և դեղագործական քիմիայի բնագավառում» III գիտաժողովը: Այս մասին 168.am-ին տեղեկացնում են ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական կենտրոնից: Գիտաժողովում կամփոփվեն օրգանական և դեղագործական քիմիայի բնագավառում վերջին տարիներին իրականացվող կարևորագույն արդյունքները:
ԱՄՆ դատարանը հանվել է Samsung ընկերության Galaxy Tab 10.1 պլանշետի վաճառքի արգելքը: Նշենք, որ Samsung-ի պլանշետի վաճառքի արգելքը նշանակվել էր այս տարի հունիսի վերջին Apple ընկերության պահանջով:
Արտասահմանում, օրինակ, մի դոկտոր կամ պրոֆեսոր կարող է վարել այնպիսի մեքենա, որն անգամ բիզնեսմենը չունի, և դա նորմալ է, նա վաստակել է դա, և դա նորմալ է ընկալվում:
«ԴիջիԹեք» տեխնոլոգիական ցուցահանդեսին, ներկա դրությամբ, շուրջ 120 տեղական, կորեական, սինգապուրյան, ռուսական, վրացական, գերմանական, իտալական և ամերիկյան կազմակերպություններ կմասնակցեն:
Windows 8 օպերացիոն համակարգի հիման վրա աշխատող HP ElitePad 900-ը վաճառքի կհանվի 2013 թվականից: Սարքավորման գինը և օժանդակ սարքավորումների մասին մանրամասներ դեռևս չեն հաղորդվում:
1982թ. հոկտեմբերի 1-ին Ճապոնիայում ներկայացվեց առաջին կոմերցիոն խտասկավառակը (Compact disc). այն Բիլլի Ջոելի «52-րդ փողոց» կոչվող խտասկավառակն էր: Այդ օրվանից սկսած աշխարհում միլիարդավոր խտասկավառակներ են վաճառվել:
Թողարկվել է Samsung Galaxy S3 Swarovski Edition-ը՝ 500 Swarovski բյուրեղներով: Սմարթֆոնի հատուկ տարբերակը թողարկել է Amosu ընկերությունը:
Բրաուզերին ինտեգրված են Яндекс փոստային ծառայությունն ու որոնողական համակարգը: Ցանկության դեպքում, սակայն, օգտագործողը կարող է փոխել այն մեկ ուրիշ որոնման համակարգով:
Մեծահասակների .xxx պոռնո դոմենային տիրույթը կառավարող ICM Registry ընկերությունն գործարկել է Search.xxx որոնողական համարակարգը: Նշենք, որ նոր որոնողական համակարգը օգտագործողների համար որոնման հարմարավետ ֆունկցիաներ ունի և պաշտպանում է համակարգիչը վիրուսներից և այլ վնասակար ծրագրերից, ինչպես նաև ապահովում է գաղտնիություն:
«Facebook» սոցիալական ցանցի բաժնետոմսերի գինը Nasdaq աճուրդում կտրուկ աճել է: Nasdaq աճուրդում Facebook-ի մեկ բաժնետոմսի գինը տատանվել է 21.66-21.95 դոլարի սահմանում: Այդպիսով գրանցելով 6,6 տոկոսով ավելի ցուցանիշ, քան նախորդ օրը:
Գիտաժողովի ընթացքում դիտարկվելու է նաև ահաբեկչության և տարերային աղետների դեմ պայքարի հնարավորությունները, իսկ փորձի փոխանակման շնորհիվ` կոմպլեքս եղանակներ մշակել ոչ ավանդական մարտահրավերներին դիմակայելու համար:
«Հայաստանում, իհարկե, կարելի է շատ վատ պայմաններում զբաղվել գիտությամբ, սակայն խոսքն ավելի շատ տեսական գիտությանն է վերաբերում, քան կիրառականին: Եթե համեմատենք, օրինակ, Բյուրականի աստղադիտարանի վիճակը դրսի առաջատար աստղադիտարանների և կենտրոնների հետ, ապա ուղղակի ակնհայտ է դառնում կառավարության վերաբերմունքն ընդհանրապես գիտությանը»:
LG Display-ը, որը հանդիսանում է LG Electronics ընկերության դուստր ընկերությունը, հայց է ներկայացրել Samsung ընկերության դեմ` մեղադրելով հեռախոս արտադրող աշխարհի խոշորագույն ընկերությանը իր 7 պատենտները խախտելու մեջ:
Օգտատերը, ում նվեր են ուղարկել, կարող է տեսնել, թե ինչ տեսք ունի իր նվերը, նրա գույնը, ձևը: Նա պետք է նշի հասցեն, որի օգնությամբ նվերը կառաքվի իրեն: Իսկ նվարը տեղ կհասցվի մի քանի օրից:
Google ընկերության ռուսաստանյան ներկայացուցչության տնօրինությունը պատրաստակամություն է հայտնել արգելափակել YouTube-ում տեղադրված «Մահմեդականների անմեղությունը» ֆիլմը Ռուսոստանի դաշնության ողջ տարածքում:
CityBugs.am նախագիծը կոչված է բացահայտելու խնդիրներն ու թերացումները` այդպիսով օգնելով քաղաքային իշխանություններին և այլ կառույցներին ավելի արագ տեղեկանալու և արձագանքելու համար: Խնդիրների մասին կայքում կարելի է տեղադրել համապատասխան լուսանկարներ, տեսանյութեր և տեքստային մանրամասն նկարագրություններ:
Amigo-ն հնարավորություն է տալիս նաև Mail.ru-ի էլ. փոստին եկած հաղորդագրություններն ու նկարները հատուկ ֆունկցիայի միջոցով միանգամից տեղադրել սոցցանցերում:
Այսօր Apple ընկերությունը սկսում է նոր iPhone-5 սմարթֆոնի վաճառքը ևս 22 երկրներում: Այդ երկրների թվում են Ավստրիան, Հունգարիան, Իռլանդիան, Ֆինլանդիան, Նորվեգիան, Նոր Զելանդիան, Իտալիան, Պորտուգալիան, Լեհաստանը և այլ երկրներ: Այդ երկրների բնակիչներն արդեն իսկ կարող են ձեռք բերել երկար սպասված նորույթը: Այդ մասին հայտնում է imore.com-ը:
«Ներկայումս տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտն ամենաարագ զարգացող ճյուղերից է, ապահովում է կայուն աճ, ամենաբարձր վարձատրվող ոլորտներից է: Ոլորտում առկա է որակյալ աշխատուժի պակաս, եւ այս բացը լրացնելու նպատակով ցուցահանդեսի շրջանակում արդեն երկրորդ անգամ կազմակերպվում է աշխատանքի տոնավաճառ»,- նշում է ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:
Հայաստանի էկոնոմիկայի նախարարության տվյալների համաձայն` 2006-2007թթ. Հայաստան եկող տուրիստների 0.9 տոկոսը եկել է Հայաստան հենց առցանց ամրագրման (online booking)-ի միջոցով: Առցանց ամրագրման միջոցով Հայաստան եկողների մեջ առաջատարի դիրքերում էին Մեծ Բրիտանիան և Իտալիան:
Բրազիլիայի դատարանը YouTube պորտալին 10 օր ժամանակ է տվել` կայքից հակաիսլամական «Մահմեդականների անմեղությունը» ֆիլմը հեռացնելու համար:
Սեպտեմբերի 26-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում մեկնարկեց «Մոլեկուլային և բջջային կենսաբանության զարգացման հեռանկարներ–3» երիտասարդ գիտնականների միջազգային գիտաժողովը: Գիտաժողովը կազմակերպեց Մոլեկուլային և բջջային կենսաբանության և իմունաբանության հայկական ասոցիացիան: Գիտաժողովին մասնակցում են Հայաստանի, ԱՄՆ-ի, Կանադայի, Ռուսաստանի դաշնության երիտասարդ գիտնակնաննե
Հայաստանի գիտական հանրության համար այսուհետ հասանելի են Thomson Reuters-ի Web of Knowledge համակարգի (http://webofknowledge.com) մի շարք ռեսուրսներ: Այս մասին հայտնում է ՀՀ ԿԳՆ Գիտության պետական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինը: Ըստ որի՝ ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտի և Thomson Reuters-ի հետ բանակցությունների արդյունքում պատրաստվել է պայմանագիր, համաձայն որի Հայաստանի համար նպաստավոր պայմաններով, հանրապետության գիտական և գիտատեխնիկական գործունեությամբ զբաղվող կազմակերպությունները կարող են օգտվել համակարգից 3 տարի ժամկետով:
Ամերիկյան Google կորպորացիայի բաժնետոմսերը ռեկորդ են սահմանել` հասնելով մինչև 749,38 դոլարի: Այս մասին գրում է «Financial Times»-ը: Google-ի բաժնետոմսերի գների աճը, ըստ վերլուծաբանների` կապված է Android օպերացիոն համակարգի լայն տարածման և տարվա արդյունքներով գովազդային եկամտի աճի վերաբերյալ կանխատեսումների հետ:
Մենք փորձելու ենք աշխատել թե բանկային կառույցների, թե ֆոնդերի հետ, ինչը կօգնի նորաստեղծ ընկերություններին փոքր չափերի վարկ վերցնել` բիզնես սկսելու համար:
Բրաուզերը հիմքում ընկած կլինի WebKit-ը, որը կիրառվում է iOS-ում, Android-ում, webOs-ում և այլ օպերացիոն համակարգերում: Սպասվում է, որ Samsung-ը նախևառաջ կկիրառի բրաուզերը սեփական արտադրատեսականիում, սակայն թե կոնկրետ ո՞ր սարքավորումներում` դեռևս չի հաղորդվում:
«Այսուհետ բնությունը հնարավոր կլինի փրկել բջջային հեռախոսի միջոցով, քանի որ անտառածածկ տարածքները հնարավոր կլինի ավելացնել նոր տեխնոլոգիաների օգնությամբ: Այս ամենը հնարավոր կլինի իրականացնել հայերի կողմից մշակված «MicroForester» բջջային հավելվածի միջոցով, որը, վերոնշյալից բացի, նաև հնարավորություն կտա ծառը տնկելու և խնամելու համար գումար վաստակել»:
ANSEF-ը ստեղծվել է 2000 թվականին դոկտոր Էդգար Հովսեփյանի, դոկտոր Արամ Չոբանյանի, դոկտոր Երվանդ Թերզյանի և մի խումբ ամերիկայհայ բարերարների հայանպաստ ջանքերով և անցած տասներկու տարիների ընթացքում կարևոր դեր է խաղացել հայկական գիտական մտքի զարգացման գործում՝ աջակցելով և խրախուսելով հայ երիտասարդ գիտնականներին իրենց գիտահետազոտական աշխատանքը շարունակելու հայրենիքում։
«Բիզնես սկսելու համար չկա ավելի լավ վայր, քան Հայաստանն է, գուցե միայն Սիլիկոնային հովտում»,- ասաց Շ. Գրիֆինը՝ ավելացնելով, որ ինչպես Հայաստանում, այնպես էլ աշխարհի ցանկացած երկրում մարտահրավերներ կան, և իրականում բիզնես սկսելու լավ հնարավորություններ կան, որոնք պարզապես անհրաժեշտ է նկատել:
Ծառայությունն ամբողջովին անվճար է և հասանելի է բոլոր նրանց համար, ովքեր կազմակերպության վեբ-կայքից կամ «Facebook»-ում պաշտոնական էջից օգտվելու հնարավորություն ունեն: Այս մասին 168.am-ին տեղեկացրեց «ՍԱՅԲԵՐ ԳԵՅԹՍ» կազմակերպության հիմնադիր տնօրեն Սամվել Գևորգյանը: