
Samsung-ը վաճառել է ավելի քան 100 մլն Galaxy S սմարթֆոն

Samsung ընկերությունը պաշտոնապես հայտարարել է, որ իրեն հաջողվել է վաճառել ավելի քան 100 մլն Galaxy S սմարթֆոն: Այս ցուցանիշին հասնելու համար ընկերությունից պահանջվել է ավելի քան 2.5 տարի՝ հայտնում է Engadget.com-ը:
Հարկ է նշել, Galaxy S III սմարթֆոնի կարևորագույն դերը: 2012թ. նոյեմբերի սկզբի դրությամբ վաճառվել էր ավելի քան 30 մլն Samsung Galaxy S III սմարթֆոն: Չի կարելի մոռանալ նաև Samsung Galaxy S II մոդելի մասին: Իր ողջ պատմության ընթացքում Galaxy S սմարթֆոնների ճյուղի գծով, վաճառվել է ավելի քան 40 մլն Galaxy S II մոդելներ:
Հիշեցնենք, որ 2012թ.ի նոյեմբերի վերջին Samsung Galaxy Note II մոդելը վաճառվել է 5 մլն հատ: Հաղորդվում է նաև, որ Galaxy S III mini մոդելը օգտագործողները շատ ջերմորեն ընդունեցին: Sammy Hub-ը հաղորդում է, որ յուրաքանչյուր օր Samsung ընկերությունը վաճառում է ավելի քան 190.000 Galaxy S III, որը համարժեք է մեկ րոպեում 500 վաճառված Galaxy S III-ի: