Ի՞նչ էր փնտրում Զոհրաբ Մնացականյանն Արմեն Գրիգորյանի հեղինակած գրքում

Այսօր ԱԽ արդեն նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանի՝ 2018-ի «թավշյա» իրադարձությունների, «Քա՛յլ արա, մերժիր Սերժին» շարժման մասին պատմող «Քայլ արա, մերժի՛ր Սերժին» գրքի շնորհանդեսն էր, որին ներկա էին Փաշինյանը, կարկառուն տարբեր ՔՊ-ականներ, Փաշինյանի հին ու նոր թիմերի անդամներ։

Եվ ահա 168am-ը շնորհանդեսից հետո ֆիքսեց, որ Արմեն Գրիգորյանի հեղիանակած այս գիրքը 2018-2020թթ. ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնը զբաղեցնող Զոհրաբ Մնացականյանի ձեռքում է։

Քանի որ Զոհրաբ Մնացականյանը մինչև թավշյա հեղափոխություն կոչվածն էլ էր իշխանության մաս՝ դեռ 1991 թվականից ԱԳՆ-ում զբաղեցնելով տարբեր պաշտոններ, 168am-ը նրանից փորձեց հետաքրքրվել՝ ««Քա՛յլ արա, մերժիր Սերժին»-ը նրան հետաքրքրել է որպես նախկին՝ մերժված իշխանության անդամի՞, թե՞ արդեն նոր իշխանությանը մաս կազմած պաշտոնյայի։

Ինչպես և սպասելի էր, Մնացականյանը չպատասխանեց հարցերին և հեռացավ։

Կարդացեք նաև

Իսկ թե ինչի՞ մասին է Փաշինյանի կողմից մերժված ԱԽ քարտուղարի գիրքը, թերևս, գրքից առավել ցույց են տալիս 2018 թ․-ին հաջորդած այս 8 տարիները։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930