Բաժիններ՝

Ճապոնիայում պատրաստվում են բջջայինները լիցքավորել հագուստի միջոցով

Ճապոնիայում ստեղծել են գործվածք, որը կարող է բջջային հեռախոսների լիցքավորման համար սարքավորում հանդիսանալ: Այս մասին հայտնում է «Интерфакс» գործակալությունը՝ հղում անելով տեղական ԶԼՄ-ներին: Այն աշխատում է արևային էներգիայի կլանման շնորհիվ:

Այս կտորից պատրաստված հագուստ կրողը պետք է պարզապես միացնի իր տաբատի կամ վերնազգեստի լիցքավորումը և կցի դա հեռախոսին:

Այս գյուտը դեռևս չի մտել արտադրություն և շուկա, քանի որ գիտնականները կարծում են, որ անհրաժեշտ է դեռևս որոշ փոփոխություններ կատարել՝ նախքան գյուտը կհայտնվի շուկայում:

«Մինչ նոր մշակումը կմտնի շուկա՝ մենք պետք է դեռևս մի շարք հարցեր լուծենք, խոսքը վերաբերում է գործվածքին կապող լարերին, գործվածքի երկարակեցության բարձրացմանը և այլն»,- այս մասին լրագրողներին հայտնել են Ճապոնիայի արդյունաբերական տեխնոլոգիաների կենտրոնում:

Կարդացեք նաև

«Հրաշք գործվածքով», այդուամենայնիվ, արդեն հետաքրքրված են մի շարք արտադրողներ:

Նշենք, որ դիզայներների կարծիքով, բարձր տեխնոլոգիական տարրերով համեմված բազմաֆունկցիոնալ այս հագուստը, եթե դեռևս չի դարձել նոր տենդենց, ապա մոտ ապագայում այդպիսին կդառնա:

Հիշեցնենք, որ վերջին տարիներին ցուցադրվել են տեխնոլոգիական տարրերով համեմված  կոշիկներ՝ GPS-ով, հագուստ՝ լուսատուներից կազմված պատկերներով,  լողազգեստներ՝ արևային մարտկոցներով, անգամ պիջակ՝ Facebook մուտք գործելու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս