Բաժիններ՝

Իսրայելը ստեղծում է «թիթեռնիկ» անօդաչու թռչող սարք

Flightglobal-ի փոխանցմամբ՝ իսրայելական Israel Aerospace Industries (IAI) ընկերությունը զբաղված է «թիթեռնիկ» անօդաչու թռչող սարքի (ԱԹՍ) մշակմամբ: Այն կշռում է ընդամենը մի քանի գրամ և կարող է օդում գտնվել 20 րոպե:

Ներկայումս IAI-ն զբաղված է երկու թևավոր նախատիպերի վրա, որոնցի մեկը կշռելու է 8 գրամ, իսկ մյուսը՝ 13 գրամ: Սարքի մարտկոցի քաշը կազմում է երկու գրամ: Յուրաքանչյուր ԱԹՍ ունի միկրոտեսախցիկ, որն իր հերթին կշռում է ընդամենը 0.1 գրամ: ԱԹՍ-ներին շարժման մեջ է դնում կոմպակտ էլեկտրոշարշիչը, որը մեկ րոպեում իրականացնում է 7000 պտույտ:

Ենթադրվում է, որ «թիթեռնիկ» ԱԹՍ-երը գործածվելու են պատանդների վերցման իրավիճակներում: Տեսախցիկով ու բարձրախոսով այդ ԱԹՍ-երը կարող են աննկատ ներթափանցել միջադեպի գոտի և հետախուզական գործունեություն ծավալեն այնտեղ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031