ԱՄՆ-ն գիշերը ականազերծել է Հորմուզի նեղուցը
ԱՄՆ-ն գիշերը մաքրել է Հորմուզի նեղուցի ականները, հաղորդում է Financial Times-ը՝ հղում անելով գործողությանը ծանոթ աղբյուրներին։
Ավելի վաղ Պենտագոնի կենտրոնական հրամանատարության ղեկավար Բրեդ Կուփերը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն հաջողությամբ մաքրել է Հորմուզի նեղուցի ականները։
Նույն օրը Reuters-ը, հղում անելով ԻՀՊԿ-ին, հաղորդել էր, որ Իրանը լիակատար վերահսկողություն ունի Հորմուզի նեղուցի նկատմամբ և թույլ չի տա որևէ նավի անցնել առանց իշխանությունների թույլտվության։

