Գիտնականները Մադագասկար կղզում հայտնաբերած նոր մողեսին անվանել են Մոբի Դիկի անունով

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մադագասկարում հայտնաբերվել է մողեսի նոր տեսակ, որին գիտնականներն անվանել են «Մոբի Դիկ»՝ ի պատիվ ամերիկացի հայտնի գրող Հերման Մելվիլի նույնանուն վեպի հերոս, սպիտակ կետ Մոբի Դիկի:

Դրա պատճառը մողեսի առջևի լողաթիակաձև վերջույթներն են: Sirenoscincus mobydick-ը հայտնաբերվել է Հնդկական օվկիանոսում գտնվող այդ կղզու հյուսիս-արևմուտքում ընկած չոր անտառներում: Մողեսը բնակվում է գետնի տակ, ինչի համար էլ նրա մաշկը կորցրել է պիգմենտացիան, իսկ աչքերը գործնականում անհետացել են: Առջևի վերջույթները դեռ պահպանվում են, իսկ հետին վերջույթները՝ ոչ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031