Նիկոլիստները մոռացության տալով Ադրբեջանի և Թուրքիայի իրական դեմքը, Հայաստանը «խաղաղ» մոտեցնում են ամբողջական վիլայեթացման ու ադրբեջանացման. Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը գրել է․

1955-ի սեպտեմբերի 6-7-ը Ստամբուլի թուրք խուժանն իրականացրեց հույների եւ հայերի ջարդը, որի արդյունքում Ստամբուլի բնիկ հունական տարրի մեծ մասը ստիպված եղավ հեռանալ իր հայրենիքից։

Անկարգությունների եւ ջարդերի առիթը ստեղծեցին թուրքական հատուկ ծառայությունները։

Նրանք Սալոնիկում կազմակերպեցին պայթյուն Քեմալ Աթաթուրքի տուն-թանգարանում ու անմիջապես դրանից հետո պաշտոնական

Անկարան սկսեց հակահունական ատելության քարոզչություն։

Սեպտեմբերի 6-7-ին շուրջ 100.000 թուրք ջարդարարներն ացան գործի։

80 եկեղեցի,4500 խանութ, 2500 բնակարան ու 40 դպրոցներ պղծվեցին նրանց կողմից։

Թուրքական խուժանը նույնիսկ անարգեց հույների գերեզմխնները։

Պաշտոնական սպանվածների թիվը 37 է, բայց իրական սպանվածներն ու տուժածներն անհամեմատ շատ էին։

Թիրախում հիմնականում հույներն էին եւ նաեւ հայերը։

Ստամբուլի 140.000 հույն բնակչության ճնշող մեծանասնությունը ստիպված լքեց իր քաղաքը։

Տասնամյակներ անց կովկասյան թուրքերը նույն սցենարն իրականացրեցին Սումգայիթում եւ Բաքվում՝ հարձակվելով հայ բնակչության վրա, իսկ 2023-ի սեպտեմբերին Արցախում էթնիկ զտում իրականացրին։

Սա է Թուրքիայի եւ Ադրբեջանի իրական դեմքը։

Իսկ նիկոլիստները շարունակում են այս ամենը մոռացության տալ՝ ՀՀ-ն «խաղաղ» մոտեցնելով ամբողջական վիլայեթացման ու ադրբեջանացման»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930