
Ցուցադրվել է աշխարհի ամենաբարակ սմարթֆոնը

«Alcatel բջջային սարքավորումներ արտադրող ընկերությունը CES 2013 ցուցահանդեսի ժամանակ ցուցադրել է One Touch Idol Ultra սմարթֆոնը: Սարքի պատյանը կազմում է 6.45 մմ, և ընկերությունն իր ապրանքն անվանում է «աշխարհի ամենաբարակ սմարթֆոնը»,- գրում է «The Verge»-ը:
Մինչ One Touch Idol Ultra նոր սարքը՝ «ամենաբարակ սմարթֆոն» անունը կրում էր Finder չինական ընկերությունը Oppo Digital սարքավորումը, որն ուներ 6.65մմ պատյան:
Նշենք, որ One Touch Idol Ultra-ն աշխատում է Android 4.1 օպերացիոն համակարգի հիման վրա: Սարքավորումն ունի 4.7 դյույմանոց AMOLED էկրան, MediaTek երկակի պրոցեսոր և 8 մեգապիքսելով տեսախցիկ: