Ծրագրի շրջանակում նախատեսվել էր միավորել 1363 հա հող, իսկ փաստացի միավորվել է 0 հա․ Հողերի կոնսոլիդացիան՝ դեռ խոսքով

Մի քանի տարի շարունակ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմի տարբեր դերակատարներ խոսում ու խոսում են հողերի կոնսոլիդացիայի անհրաժեշտության և հողային ռեֆորմի մասին, իսկ ի՞նչ է արվել այս ընթացքում՝բացի խոսելուց։

Այսպես, Հաշվեքննիչ պալատը հանրայնացրել է «Հողերի կոնսոլիդացման կատարողականի հաշվեքննության հաշվետվությունը», որը, մեղմ ասած, վկայում է գործընթացի ձախողման մասին։

Հաշվեքննությունն ընդգրկել է 2020 թվականի հունվարի 1-ից ﬕնչև 2025 թվականի հունիսի 30-ը ներառող ժամանակաշրջանը և կատարվել 2025 թվականի հուլիսի 7-ից ﬕնչև 2026 թվականի հուլիսի 7-ն ընկած ժամանակահատվածում:

Արձանագրելով, որ երկրում գյուղատնտեսական նշանակության հողեր ունեցող տնտեսությունների կառուցվածքում գերակշռում են ( 96.3 տոկոս  ֆիզիկական անձի կարգավիճակով փոքր տնտեսությունները՝ միջինում 1.53 հա տարածքով, հաշվեքննողները փաստում են, որ վերջին տասնամյակում տնտեսությունների չափերն էապես չեն փոփոխվել։

Կարդացեք նաև

Իսկ թե որքանով են արդյունավետ եղել հողերի կոնսոլիդացիայի ներդրմանն ուղղված քայլերը, որոնք նախատեսվել էին նախ՝ «ՀՀ գյուղատնտեսության ոլորտի տնտեսական զարգացումն ապահովող հիմնական ուղղությունների 2020-2030թթ. ռազմավարությամբ», ապա նաև՝ 2022թ․-ին Կառավարության ընդունած «ՀՀ-ում գյուղատնտեսական նշանակության հողերի միավորման (կոնսոլիդացիայի) աջակցության 2023-2025թթ. ծրագրով»՝ փոքր-ինչ մանրամասն։

«Հաշվեքննությամբ արձանագրվեց, որ հողերի կոնսոլիդացիային ուղղված պետական քաղաքականության միջոցառումների կատարման ընթացքում չեն ապահովվել նախատեսված նպատակներն ու ակնկալվող արդյունքները։ Մասնավորապես, հաշվեքննությունն ընդգրկող 2023-2025թթ. ժամանակահատվածում հողերի կոնսոլիդացիայի բյուջետային միջոցառման գծով կատարողականը բացակայել է (2023-2025թթ.): Ծրագրի շրջանակում նախատեսվել էր միավորել 1363 հա հողեր, իսկ փաստացի միավորվել է 0 հա)։

Որպես հաշվեքննության չափանիշ դիտարկելով տվյալ բնագավառում կուտակված միջազգային լավագույն փորձը (ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) ուղեցույցներով սահմանված)՝  արձանագրվել է, որ ՀՀ-ում գործող ինստիտուցիոնալ կառուցակարգերը բավարար չեն՝ ապահովելու համար հողերի արդյունավետ, մասշտաբային կոնսոլիդացում»,- ասվում է հաշվետվության մեջ։

Հաշվեքննողները հավելում են՝ հողերի կոնսոլիդացիայի գործընթացում մասշտաբի էֆեկտի ապահովումը կուննա մուլտիպլիկատիվ ազդեցություն գյուղատնտեսության խթանման այլ բյուջետային միջոցառումների արդյունավետության և ոլորտի զարգացման վրա։

Հաշվեքննիչ պալատը նաև ներկայացրել է մի շարք առաջարկներ, որոնք ուղղված են հողերի կոնսոլիդացիայի՝ միջազգային լավագույն փորձով նախատեսված պարամետրերով գործիքակազմի ներդրմանը, ինչպես նաև՝ նշվել է հողերի կոնսոլիդացիայի գործիքակազմի ներուժը մասշտաբային ենթակառուցվածքային նախագծերի, շրջակա միջավայրի ու տարածքային զարգացման բնագավառներում պետական քաղաքականության միջոցառումների շրջանակում՝ որպես հանրային գերակա շահի ճանաչման գործիքին այլընտրանք օգտագործելու անհրաժեշտության մասին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930