Բաժիններ՝

Ամերիկացի գիտնականը «ճանաչման» ալգորիթմ է մշակել, որը թվային լուսանկարով որոշում է կենդանու տեսակը

Հարվարդի համալսարանի կենսաբան Վալտեր Շայրերը ալգորիթմ է մշակել, որի միջոցով կարելի է որոշել կենդանու այն տեսակը, որը լուսանկարվել է թվային տեսախցիկով: Այս մասին հայտնում է РИА Новости –ին՝ հղում հատարելով New Scientist ամսագրին: Տեխնոլոգիան ծրագրվել է կիրառել սմարթֆոնների համար նախատեսված հավելվածում: Նոր ալգորիթմը «օգնություն» կլինի հատկապես այն գիտնականների համար, ովքեր աշխատում են ավտոմատ տեսախցիկ-թակարդներով:

Շայրերի կողմից մշակված «Ճանաչման» ալգորիթմն աշխատում է հետևյալ կերպ. տեսախցիկը մի շարք լուսանկարներ է անում, և դրանց վերամշակման ժամանակ սարքավորումը առանձնացնում է «դինամիկ» փիկսելների խումբը, որը հայտնվել կամ տեղավորվել է տվյալ կադրում: Հետագայում փիկսելների այդ խումբը համեմատվում է մի շարք «ծանոթ» կենդանիների նշանների հետ, որոնք արդեն առկա են տվյալների բազայում: Այսպիսով՝ հավելվածը կարողացել է տարբերակել դեպքերի 85%-ում նապաստակների երեք տեսակներ:

Ալգորիթը կարող է օգտագործվել նաև ավտոմատ տեսախցիկ-թակարդներում, որոնք արձագանքում են շարժումների ժամանակ:

Նշենք, որ ներկայումս մասնագետները ստիպված են ձեռքով տեսակավորել տասնյակ կամ տասնյակ-հազարավոր լուսանկարներ, որոնք կատարվել են «փակ աչքով», այդուամենայնիվ,  նոր ալգորիթմի շնորհիվ կարելի է սարքավորումն այնպես կարգավորել, որպեսզի պահպանվեն միայն անհրաժեշտ լուսանկարները:

Կարդացեք նաև

Տեսախցիկ-թակարդները սովորաբար կիրառվում են այն դեպքում, երբ կենդանուն լուսանկարելը վտանգավոր է: Օրինակ՝ վագրերին կամ հովազներին լուսանկարելու ժամանակ, կամ՝ գիշերային ոչ մեծ կենդանիներին լուսանկարելու դեպքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս