Պլանշետ՝ ճաշի սեղանի փոխարեն
CES 2013 ցուցահանդեսի ժամանակ Moneual ընկերությունը ցուցադել է հետաքրքիր գործիք, որը համատեղում է պլանշետային համակարգիչը և ճաշի համար նախատեսված սեղանը: Ինչպես հաղորդում է CNet-ը՝ MTT300 Touch Tablet PC-ին նախատեսված է բարերում և ռեստորաններում կիրառման համար:
22 դյույմանոց ինտերակտիվ մակերեսով սեղանի միջոցով այցելուները կարող են ոչ միայն ծանոթանալ տվյալ վայրի ճաշացանկին և ժամանցային ծրագրերին, այլև կարող են վճարել իրենց պատվերի համար՝ օգտոգործելով բանկային քարտը: Իսկ մինչ հաճախորդը սպասում է իր պատվերին, նա կարող է օգտագործել սենսորային սեղանը ինտերնետով ընկերների հետ հաղորդակցվելու և սոցիալական ցանցեր մուտք գործելու համար:
Ենթադրելի է, որ սեղանի սենսորային մակերեսը՝ էկրանը, ունի դիմացկուն ապակի:
MTT300 Touch Tablet PC-ին ստեղծված է Intel Atom D 2700 պրոցեսորի հիման վրա, ունի NVIDIA GF119 գրաֆիկական քարտեզ, 2 ԳԲ օպերացիոն հիշողություն և այլն: Հասկանալի չէ միայն, թե ինչու է “պլանշետ-սեղանը” ղեկավարվում Windows 7 օպերացիոն համակարգով, և ոչ թե Windows 8-ով, չէ որ վերջինս ավելի հարմարեցված է մատի հպումով աշխատանքի համար:
Նոր սարքավորման գնի և վաճառքի մասին դեռևս ոչինչ չի հաղորդվում: