Բաժիններ՝

Apple-ը հայտարարել է, որ չի պատրաստվում թողարկել iPhone-ի էժան տարբերակներ

Apple ընկերության մարքետինգի տնօրեն Ֆիլ Շիլլերը հերքել է անանուն աղբյուրների կողմից լրատվամիջոցներով տարածված այն տեղեկությունը, որ ընկերությունը մշակում է iPhone-ի էժան տարբերակներ, որոնք նախատեսված են զարգացող երկրների համար, և որի արժեքը կլինի 99-149 դոլարի սահմաններում: Այս մասին Շիլլերը հայտնել է «Shanghai Evening News» թերթին տված հարցազրույցում, հայտնում է «РИА Новости»-ն:

Հիշեցնենք, որ ավելի վաղ, անանուն աղբյուրներին հղում կատարելով, մի շարք լրատվամիջոցներ տեղեկություններ էին տարածել այն մասին, որ Apple-ն iPhone-ի էժան տարբերակներ է մշակում:

«Դա այն ուղղությունը չէ, որով մենք ցանկանում ենք զարգացնել մեր արտադրանքները»,- ասել է Ֆիլ Շիլլերը: Նա նշել է նաև, որ ընկերությունը վերահսկում է սմարթֆոնների շուկայի 20 տոկոսը, սակայն ստանում է շահույթի 75 տոկոսը՝ iPhone-ի մեծ եկամտաբերության պատճառով:

Թերթը նշում է սակայն, որ Շիլլերի խոսքերը չեն նշանակում, թե Apple-ը չի աշխատում ավելի էժան տարբերակի վրա: Նա հերքել է միայն էժանագին մասնիկներից սմարթֆոն պատրաստելու տարբերակը։

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս