Պատգամավորների ճնշող մեծամասնությունը կառավարության ծրագիրը չի կարդացել. «Առավոտ»

«Երբ Հովիկ Աբրահամյանը նշանակվել էր վարչապետ, ընդդիմադիրներն ասում էին՝ դեռ շուտ է որևէ բան ասելը՝ թող կառավարությունը ներկայացնի իր ծրագիրը»,- գրում է «Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը՝ ավելացնելով.

«Երբ կառավարությունը ներկայացրել էր իր ծրագիրը, ընդդիմադիրներից ոմանք ասում են՝ տեսնենք, թե այդ ծրագիրը ինչպես է իրականացվելու:

Այդ դիվանագիտական ձևակերպումները թույլ են տալիս պարզապես չմասնակցել կառավարության ծրագրի քվեարկությանը՝ այդպիսով ոչ մի վերաբերմունք չցուցաբերելով դրա բովանդակության նկատմամբ:

Օրինակ, հետաքրքիր կլիներ իմանալ, թե ինչպես են խմբակցությունները վերաբերվում կոնկրետ այս կառավարության ծրագրում տեղ գտած գաղափարներին՝ հարկային քաղաքականության փոփոխությանը մանր և միջին բիզնեսի վերաբերյալ, պահանջարկի, ոչ թե առաջարկի խթանմանը…:

Հասկանում եմ, որ դրա համար պետք է նվազագույնը՝ ծրագիրը կարդալ, ինչը, վստահ եմ, պատգամավորների ճնշող մեծամասնությունը չի արել»։

Ամբողջությամբ կարդացեք «Առավոտ»-ի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս