«ՕԵԿ-ն ի՞նչ ընդդիմություն»,- ասել է ՕԵԿ-ականը ու դուրս եկել խմբակցությունից. «Հրապարակ»
«Չե՞ք պատրաստվում մյուսների պես լքել ՕԵԿ-ը»,- նախօրեին «Հրապարակ»-ի լրագրողը հարցրել է ՕԵԿ պատգամավոր, Շինանյութի Սերոժի փեսա Կարեն Բոթոյանին։
««Ոչ, ինչո՞ւ»,- զարմացած հարցրել է պատգամավորը։ Որովհետև ՕԵԿ-ը կարգավիճակ է փոխել, իսկ Դուք որպես իշխանություն եք անդամագրվել այդ կուսակցությանը։ Բոթոյանը քմծիծաղել է` ՕԵԿ-ն ի՞նչ ընդդիմություն:
Բայց այդպես էլ չի ասել, որ դուրս է գալու խմբակցությունից: Իսկ հաջորդ օրը, այսինքն՝ երեկ, ԱԺ-ում հայտարարել է, որ դուրս է գալիս»,- գրում է «Հրապարակ» թերթը։
Ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ի այսօրվա համարում։