Հնարավո՞ր է Հրանտ Բագրատյանն առաջիկայում համալրի կառավարության կազմը. «Առավոտ»

«Առավոտ»-ը գրում է. «Հնարավո՞ր է Հրանտ Բագրատյանն առաջիկայում համալրի կառավարության կազմը ՝ հարցին հնչեց հետևյալ պատասխանը. «15 տարի այդ հարցը տալիս եք, ես էլ միշտ ասում եմ ՝ պատրաստ եմ աշխատել պրեզիդենտից մինչև պահակ:

Այս պահին էդպիսի բան չկա: Հիմա, եթե ինչ-որ մեկն անի այն բաները, ինչ որ մենք անընդհատ ասում ենք ՝ թող անի: Ի՞նչ ասեմ»:

Ընդդիմադիրների կողմից ոչ միանշանակ ընկալվեց նաև նախկին վարչապետների ակումբ ստեղծելու Հովիկ Աբրահամյանի հայտարարությունը, ինչին Հրանտ Բագրատյանը դրական արձագանքեց:

«Հրապարակային գործիչ են, թող հրապարակային ասեն, ես էլ պատասխանեմ »,- ասաց Հրանտ Բագրատյանը ՝ հավելելով. «եթե կա մարդ, ով գիտի ՝ ինչ պետք է անել, կա մարդ, որը չգիտի ու առաջինն ասում է ՝ ի՞նչ անել, նրան ասենք՝ վա՞տ»։

Ամբողջությամբ կարդացեք «Առավոտ»-ի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս