Սերժ Սարգսյանին հրավիրել են, բայց հայտնի չէ՝ նա կմեկնի՞ Աստանա, թե ոչ. «ՀԺ»

«Մայիսի 29-ին սպասվող Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին մասնակցելու համար Սերժ Սարգսյանին նիստի կազմակերպիչների կողմից հրավեր ուղարկվել է, սակայն տեղեկություն չկա, թե վերջինս կմասնակցի՞ այդ նիստին, թե ոչ»,- գրում է «Հայկական Ժամանակ» թերթը՝ ավելացնելով.

«Այս մասին երեկ մեր թղթակցի հետ զրույցում ասել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման զարգացման դեպարտամենտի տնօրեն Վիկտոր Սպասկին, ով նիստին մասնակցելու է որպես փորձագետ:

«Գիտեմ, որ հրավեր եղել է, սակայն թե ովքեր և ինչ ձևաչափով կմասնակցեն՝ չգիտեմ»,- ասել է ԵՏՀ-ի ներկայացուցիչը պատասխանելով մեր թղթակցի հարցին, թե ներկա լինելո՞ւ է այդ նիստին Սերժ Սարգսյանը:

Նշենք, որ ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար, Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությունը նախապատրաստող աշխատանքային խմբի ղեկավար Կարինե Մինասյանի հետ երեկ մեզ չհաջողվեց կապ հաստատել, քանի որ, ինչպես տեղեկացրեցին նախարարության լրատվական բաժնից, նա մեկնել է Աստանա մասնակցելու ԵՏՄ-ի նիստին»։

Ամբողջությամբ կարդացեք «ՀԺ»-ի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս