Այսպես. Սերժ Սարգսյան-Տեր-Պետրոսյան երկխոսության փոխարեն՝ ստացանք Ծառուկյան-Տեր-Պետրոսյան: Երկրորդ տարբերակում ով կլինի՝ կտեսնենք ժամանակի ընթացքում:
«Հրազդանում գտնվող Միխայիլ Բաղդասարովին պատկանող «Միկա-ցեմենտ» գործարանն ամիսներ առաջ սնանկ էր ճանաչվել և վարկի դիմաց գրավադրվել ՎՏԲ Հայաստան բանկում»:
«Հայ-ռուսական խորհրդարանական ակումբի հերթական նիստին մասնակցող «Ռուսաստանն այսօր» լրատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովին երեկ, Ազգային ժողովում, իր ստատուսի համար անսովոր ընդունելություն է մատուցվել»:
«ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը նախօրեին ԱԺ հայտարարությունների ժամին ամենասուր խոսքերով քննադատեց կառավարությանը՝ շքեղության հարկը վերացնելու համար»:
«Երեկ երեկոյան Ազգային ժողովում հայ-ռուսական բարեկամական խորհրդարանական ակումբի նիստին հյուրընկալել էր «Ռոսիա սեգոդնյա» տեղեկատվական գործակալության գլխավոր տնօրեն, ռուսական պաշտոնական քարոզչության ծանր հրետանի համարվող Դմիտրի Կիսելյովը»:
«Հունիսի 16-18-ը Բաքվում տեղի ունենալիք ՆԱՏՕ-ի «Ռոս-Ռոութ» սեմինարին Հայաստանից կմասնակցեն ԱԺ պաշտպանության, ՆԳ, ԱԱ հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը և «Ժառանգությունից»՝ Թևան Պողոսյանը»:
«Մեր տեղեկություններով, կտրուկ վատացել է Գերմանիայում ՀՀ դեսպան, Ազգային ժողովի նախկին պատգամավոր, դաշնակցական Վահան Հովհաննիսյանի առողջական վիճակը»:
«Երեկ ԱԺ-ում մեր թղթակցի հարցերին ի պատասխան վարչապետ Հովիկ Աբրահամյանն ասել է, որ 4 ոչ իշխանական ուժերի կողմից իշխանություններին ներկայացրած պահանջների մեջ իրենց համար կան ընդունելի կետեր, և մի մասը կբավարարվի»:
Եվ ոչինչ, որ 32,5 տոկոս աղքատություն ունեցող Հայաստանում բարձրանում է էլեկտրաէներգիայի սակագինը՝ 3.85 դրամով, ամենօրյա գնաճն ու կյանքի դժվարությունները ստիպում են ՀՀ քաղաքացիներին արտագաղթել երկրից, 5 տոկոս պարտադիր վճարների դեմ փողոց են դուրս գալիս մարդիկ՝ պահպանելու իրենց հասանելիք աշխատավարձը…
Ռ. Քոչարյանը Երևան-Աթենք չվերթով մեկնել է Աթենք։ Երեկ «Ժողովուրդը» փորձեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի պատասխանատու Վիկտոր Սողոմոնյանից պարզել, թե ինչու է Ռ . Քոչարյանն Աթենք մեկնել։
Քառյակը հրապարակել է իր պահանջները, որոնք ուղղված են իշխանություններին: Ինքը` փաստը, անշուշտ, դրական է: Հաջորդ քայլը պետք է լինի այդ պահանջների կատարման մեխանիզմների հրապարակումը: Մասնավորապես, դրանց հասցեատերերի հստակեցումը:
Ես չեմ ուզում խոսել ողջ իշխանության անունից: Ինքս գտնում եմ, որ դրանց մեջ կան ընդհանրապես անընդունելի կետեր: Կան նաև կետեր, որոնց մասին ոչ միայն իրենք, այլ մենք ենք մտածում, և մեզանից առաջ էլ են մտածել:
Չէ, ո՞ւր եք տեղափոխում հարցը, իսկ ո՞վ է ասել, որ կոռումպացված երկիր է, իսկ ո՞վ է ասել, որ ընդդիմությունն ավելի լավ է վերահսկում, քան իշխանությունը:
Հիշեցնենք, որ խոսքը վերաբերում է Աստանայում տեղի ունեցած խայտառակ միջադեպից հետո ԱԺ-ում պարզաբանումներ տալու պատգամավորների պահանջին: Ի դեպ, Նալբանդյանը Քոչարյանի միջոցով փորձել էր պատգամավորներին հրավիրել իր մոտ՝ հանդիպելու, բայց վերջիններս հրաժարվել են:
«Հայաստանի ինքնիշխանությունը, ԼՂՀ անկախությունը, անվտանգության ապահովումը, հիմնահարցի խաղաղ և արդարացի կարգավորումը գերակա սկզբունքներ են: Այս հարցերում անթույլատրելի է որևէ նահանջ, իսկ ընդունվելիք որոշումները պետք է լինեն բացառապես հանրության և խորհրդարանի մասնակցությամբ»:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ նրանք ցանկանում են հեռացնել Մաքսիմ Հակոբյանին՝ նրա փոխարեն այլ՝ առավել վստահելի մարդ նշանակելով:
«ՕԵԿ խմբակցության նախկին պատգամավոր Կարեն Բոթոյանին մի քանի հարց ուղղեցինք կապված ԱԺ դահլիճում իր պատգամավորական աթոռի տեղի փոփոխության հետ»:
«Եվրասիական միության և ռուսական լեզվի խորին ջատագով, «պուտինյան ակումբների» կնքահայր Անդրանիկ Նիկողոսյանի հրավերով այս օրերին Հայաստանում է Россия сегодня-ի գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովը` ՀՀ-ում նախկին դեսպան Կովալենկոյի ուղեկցությամբ»:
«Մեր տեղեկություններով՝ ԱԺ աշխատակազմի նորանշանակ ղեկավար Հրայր Թովմասյանը մտմտում է ԱԺ ներքին կանոնակարգ ստեղծելու մասին»:
«Գյուղնախարար Սերգո Կարապետյանը շարունակում է զվարճացնել մեզ. նախօրեին մասնակցելով Կասյան փողոցում գյուղատնտեսական շուկայի բացման արարողությանը, մի վաճառողուհուց հետաքրքրվել է, թե ինչ արժե «կաբաչկան»»:
«Վերջին շրջանում բավականին մեծ աղմուկ բարձրացրած Անաստաս Միկոյանի արձանի տեղադրման գործընթացը, հավանաբար, ցանկալի արդյունք չի ունենա գաղափարի հեղինակների համար»:
«ՕԵԿ-ն ստանձնել է այս կառավարության անխնա քննադատի դերը»,- գրում է «Հրապարակ» թերթը՝ ավելացնելով. «6 տարի իշխանության խոնարհ հարսը եղած ՕԵԿ-ը երեկ ԱԺ հայտարարությունների ժամին շշմեցրեց իր համարձակությամբ:
«Ժողովրդագիր Ռուբեն Եգանյանը կարծում է, որ հայ ժողովրդի պատմության մեջ զանգվածային արտագաղթ եղել է ընդամենը երեք անգամ. Բագրատունիների թագավորության անկումից հետո, Ցեղասպանությունից հետո, ապա նաև մեր օրերում»:
ԲՀԿ-ական պատգամավոր, գործարար դաշտի ներկայացուցիչ Աբրահամ Մանուկյանը երեկ «Ժամանակի» հարցին, թե ինքը ևս բիզնես դաշտից է, ներկայացված է տարբեր ընկերություններում, իր ընկերությունները պատրա՞ստ են 100 տոկոսով գալ հարկային դաշտ, հայտարարեց. «Ես մասնակցություն չունեմ։ Ես չեմ կարող պատասխան տալ։ Նախ ինքս բիզնես գործունեությամբ իսկապես չեմ զբաղվում։ Իմ տարածքները տրված են վարձակալությամբ, բիզնես ոչ մի գործառույթ չի կատարվում, բացի դրանից էլ ես անձամբ ոչ մի գործունեություն չեմ անում»։
Երեկ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանից հետաքրքրվեցինք իր և իր ընտանիքի «գծատեր» լինելու մասին: Հիշեցնենք, որ ըստ տեղեկությունների, Սահակյաններին է պատկանում «Արդինի ստուդիա» ՍՊԸ-ն, որը սպասարկում է 57 համարի երթուղին:
«Ամեն ինչ պայմանավորված էր լիսկայական ընտրություններով, որով ամեն ինչ ասված է: Եվս մեկ անգամ հայտարարում եմ, որ Լիսկան ՀՀ-ում ընտրակեղծարարության վարժապետն է՝ սկսած 1994 թվականից, որի առաջին թիրախը եղել եմ ես: Սա համարել հաղթանակ, ես չէի կարող այդ բառն օգտագործել»:
Նախ՝ փաստենք, որ «ընդհանուր պետության» տարբերակը փուլային էր՝ հակառակ Քոչարյանի պնդումների, թե իր համար ընդունելի է փաթեթային լուծում, և այն ամրագրում էր Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ի տարբերության 1997թ. փուլային տարբերակի, որտեղ դա չէր արվում, իսկ ԼՂ կարգավիճակի սահմանման հարցում՝ 1997թ. փաթեթայինի համեմատ թուլացնում է ԼՂ փաստացի անկախությանը վերաբերող դրույթները։
Ես չեմ հասկանում հարցադրման տրամաբանությունը: ՀՀ նախագահը պարզ հայտարարել է, որ կառավարման կիսանախագահական ձևի պահպանման դեպքում ինքը չի առաջադրվի որպես նախագահ և խորհրդարանական կառավարմանն անցնելու դեպքում՝ որպես վարչապետ: Եվ քաղաքական առումով ետնահանջի հնարավորություն ես չեմ տեսնում:
Եվ այսպես. ինչ էր եղել, ովքեր էին կրակողները և ինչու էին ցանկացել սպանել Բերդի քաղաքապետի և ՀՀԿ խմբակցության քարտուղարի հարազատներին:
Բնականաբար, մենք հաջորդ շաբաթվա ընթացքում այդ հարցերի պատասխանը կփորձենք ստանալ: Բայց այժմ պարզապես գրի առնենք, որ չմոռանանք: Եվրասիական միություն մենք կմտնենք, ասում են, այս ամսվա ընթացքում: