Սպորտի նախարարը պատրաստվում է կադրային ջարդ իրականացնել. «ՀԺ»
«Սպորտի նախարարությունում անհանգիստ են: Նորանշանակ նախարար Գաբրիել Ղազարյանը, ով, ինչպես հայտնի է, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի կադրերից, իսկ այդ նախարարությունը ոչ ֆորմալ գտնվում է Ծառուկյանի վերահսկողության տակ, մտադիր է նախարարությունում կադրային ջարդ իրականացնել»,- գրում է «Հայկական Ժամանակ» թերթը՝ ավելացնելով.
«Այդ մասին արդեն աշխատակիցների հետ խոսակցություն եղել է, սակայն, թերեւս աղմուկից խուսափելու նպատակով, Ղազարյանը, այդուամենայնիվ, փոշմանել է ու որոշել է ավելի մեղմ ու անաղմուկ իրագործել նպատակը:
Նա աշխատակիցներին ասել է, թե` աշխատեք, աշխատանքի ընթացքում ամեն ինչ կորոշվի: Հիշեցնենք, որ սպորտի նախկին նախարար Յուրի Վարդանյանի հետ Ծառուկյանի հարաբերությունները, մեղմ ասած, այնքան էլ լավ չէին:
Հիշեցնենք նաեւ, որ Յուրի Վարդանյանը նույնպես, ժամանակին սպորտի նախարար նշանակվելով, սկսել էր նախարարությունն ազատել Գագիկ Ծառուկյանի կադրերից»:
Ամբողջությամբ կարդացեք «ՀԺ»-ի այսօրվա համարում։